Այսօր Երևանում Հայաստանի և Եվրոպական միության միջև մեկնարկել է Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու առաջին փուլը, որը ենթադրում է ՀՀ և ԵՄ միջև ստեղծել ընդհանուր ավիացիոն գոտի:
Նախատեսվող համաձայնագրով Հայաստանը կմիանա ԵՄ միասնական ավիացիոն գոտուն, ինչի արդյունքում շուկան կազատականացվի, ավիաընկերություններին կընձեռվի հնարավորություն առանց սահմանափակումների շահագործել երթուղիները և օգտվել հավասար պայմաններում շուրջ 500 միլիոն բնակչություն ունեցող շուկայի սպասարկման լայն հնարավորությունից:
Ինչպես հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, այսօր շատ լավ օր է, որովհետև Հայաստանի և Եվրամիության միջև մեկնարկում է ոլորտի կարգավորման միասնական դաշտի ստեղծման բանակցային փուլը:
Համաձայնագրի կնքումից հետո Հայաստանը, Սվիտալսկու խոսքով, կկարողանա կապվել աշխարհի հետ, կբացվեն օդային սահմանները Հայաստանի և Եվրոպայի միջև։ Շարքային քաղաքացիները, ԵՄ դեսպանի համոզմամբ, իրենց վրա կզգան համաձայնագրի դրական ազդեցությունը, կկարողանան ավելի էժան գներով տոմսեր գնել դեպի եվրոպական երկրներ:
«ԵՄ-ՀՀ համագործակցության տեսանկյունից մենք մեկ հիմնարար քայլով առաջ ենք գնում։ Այս համաձայնագիրը կարգավորում և ազատականացնում է ավիացիոն դաշտը ԵՄ անդամ բոլոր պետությունների հետ։ Մենք պարտավորվում ենք Հայաստանում կիրարկել և տեղայնացնել ԵՄ-ում արդեն իսկ հաջողությամբ կիրառվող այն չափանիշները, որոնք առկա են։ Այդպիսով Հայաստանում կստեղծվի կանխատեսելի և մեր գործող քաղաքականությանը համապատասխան իրավական դաշտ, որն իր հերթին կհանգեցնի ավիաընկերությունների կողմից երկարաժամկետ ծրագրերի կառուցման նախապայմանների»,-նշեց Պյոտր Սվիտալսկին:
Դեսպանն ասաց, որ համաձայնագրով Հայաստանը կստանա հնարավորություն ոչ միայն եվրոպական տարբեր ուղղություններ մեկնել, այլև՝ ՀՀ ավիացիոն շուկա մուտք կգործեն եվրոպական ավիաուղիները, ինչի արդյունքում կստեղծվի մրցակցային դաշտ, կզարգանա զբոսաշրջությունը, գործարարությունը, ինչը շատ կարևոր է Հայաստանի պես գեղեցիկ երկրի համար:
ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ, Հայաստանից բանակցային խմբի ղեկավար Սերգեյ Ավետիսյանն էլ նշեց, որ Հայաստանի քաղավիացիայի ոլորտի համար սա շատ կարևոր քայլ է:
«2013թ.-ին հռչակված բաց երկնքի քաղաքականությունը ենթադրում էր ստեղծել լիարժեք իրավապայմանագրային դաշտ գործընկեր պետությունների հետ: Այս համաձայնագրով մենք ազատականացնում ու կարգավորում ենք դաշտը ԵՄ անդամ բոլոր պետությունների հետ: Աշխատանքները այս պայմանագրի շուրջ սկսվել էին դեռևս 2014թ.-ից ու հետևողական աշխատանքի շնորհիվ այսօր նստած ենք բանակցային սեղանի շուրջ: Հուսով եմ, որ պայմանագրի ստորագրումը երկար սպասել չի տա: Վստահ եմ նաև, որ մեր քաղաքացիներն ու մեր երկրի պոտենցիալ հյուրերն իրենց վրա կզգան այս համաձայնագրի ավելի կիրառական և առարկայական պտուղները»,- ասաց Ավետիսյանը:
Վարչության պետն ասաց, որ համաձայնագրի արդյունքը կլինի այն, որ տոմսերի գները կնվազեն, իսկ որակը կբարձրանա:
Եվրոպական Հանձնաժողովի Ավիացիոն համաձայնագրերի ստորաբաժանման ղեկավարի տեղակալ, ԵՄ բանակցային խմբի ղեկավար Կլաուս Գեյլն էլ կարևորեց համաձայնագիրը՝ նշելով, որ ստորագրումից հետո ՀՀ քաղաքացիների համար ավիատոմսերի գները ցածր կլինեն, մատուցվող ծառայությունների որակը՝ ավելի բարձր։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02