Պետք է ամեն ինչ անել, որպեսզի ձեռնարկատերը չզբաղվի քաղաքականությամբ: Քաղաքականությունը պետք է տարանջատվի ձեռնարկատիրությունից:
«Ա1+»-ի եթերում այսօր նման կարծիք հայտնեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ այսօրվա այս Ընտրական օրենսգիրքը ռեյտինգային քվեարկության միջոցով պարարտ պայմաններ ստեղծեց, որ ոչ թե քաղաքական գործիչները մուտք գործեն խորհրդարան, այլ նրանք, ովքեր ունեին շատ, չափազանց շատ գումարներ։
Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ այն մարդիկ, ովքեր ձեռնարկատիրությամբ են զբաղվում և չարաշահումներ են թույլ տվել, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Նա չի ցանկանում, որ այդ ձեռնարկատերերին «վերացնեն», սնանկացնեն կամ բանտախուց գցեն, բայց պահանջում է վնասների փոխհատուցում:
«Որպեսզի ազատ կապիտալը գա Հայաստան, օրենքի և իրավունքի գերակայություն պետք է լինի, պետք է լինի դատական համակարգ, կապիտալը նույնպես պաշտպանված պետք է լինի: Որպեսզի Սփյուռքը մասնակցություն ունենա մեր տնտեսության մեջ ներդրումներ ունենալուն, ապա նա պետք է ունենա քաղաքական իրավունքներ: Մեր ծրագիրը միտված է դրան: Ներդրողներն այդ իրավունքներից օգտվելով՝ կմասնակցեն քաղաքական որոշումների կայացմանը»,-նշեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը:
Նա ընդգծեց, որ իրենք սփյուռքահայերին չեն ընկալում որպես ուղղակի ներդրողներ, այլ՝ բարեգործներ, բարերարներ:
«Այն, ինչ նրանք ներդրեցին այս 25 տարվա ընթացքում, շնորհակալ ենք, բայց նաև այդ ներդրումները փոշիացվեցին և չծառայեցվեցին իրենց նպատակին: Այս 25 տարվա ընթացքում արտագաղթի հետևանքով գոյացել է նոր սփյուռք: Մենք նաև այդ սփյուռքի մեր ներկայացուցիչների ներուժի կարիքն ունենք թե՛ տնտեսության մեջ, թե՛ քաղաքական ասպարեզում, նաև մշակույթի և կրթության ոլորտում։ Բոլոր ասպարեզներում մենք նրանց կարիքն ունենք»,-հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02