Տոնավաճառներում ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացված հսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշացնող բնույթ, և որևէ տնտեսվարող սուբյեկտ մինչև հիմա չի տուգանվել:
Այս մասին կառավարության նիստի ընթացքում, ի պատասխան վարչապետ Կարեն Կարապետյանի դիտարկման, թե տոնավաճառներում առևտրային գործունեություն իրականացնողները բարձրացրել են իրենց հուզող հարցերը, ասաց Վարդան Հարությունյանը:
«Մեր կողմից իրականացված հսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշացնող բնույթ, և որևէ մեկը մինչև հիմա չի տուգանվել: Տոնավաճառ կազմակերպողները սկսած նոյեմբերի ամսից պարբերաբար զգուշացվել են, որ պետք է հստակեցնեն փաստաթղթաշրջանառությունը և կտրոնների տրամադրումը: Մեր կողմից այս ընթացքում նախազգուշացումների արդյունքում, կարող եմ ասել, որ դրական միտում կա: Միջին ու փոքր տնտեսվարողները հասկացել են, որ իրենց ուղղված չէր այս ամենը, այլ ուղղված էր խոշոր բիզնեսին»,-ասաց Հարությունյանը:
Նա հայտնեց, որ կազմվել է համատեղ աշխատանքային խումբ, և ՊԵԿ-ը սպասում է, որ նրանց կողմից ներկայացվեն առաջարկներ համատեղ քննարկման համար:
«Շատ հստակ դա շարունակում ենք, մեր գաղափարախոսությունը հետևյալն է ՝ փոքր և միջին բիզնեսի բեռը չի ավելանալու, բայց այդ բեռը չավելացնելով՝ մենք պետք է հասկանանք, որ հաշվառումը խոշոր բիզնեսի մենք ունենալու ենք»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ, պետք է պարզ խոսել խոշոր բիզնեսմենների հետ և նրանք ամեն ինչ կհասկանան
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47