Armtimes.com-ի տեղեկություններով, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի սպանության գործը Քննչական կոմիտեից ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:
Նույն այդ տեղեկություններով, սույն քրեական գործի վարույթը կփոխանցվի ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործով մեղադրյալ 21-ամյա Արման Ջանջուղազյանը երկար տարիներ ապրել է արտերկրում և նրա վերաբերյալ ամբողջական տվյալները ստուգելու համար մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ պետք է ձեռնարկվեն: Նշենք, որ Արման Ջանջուղազյանը 14 տարի ապրել է Հունաստանում և անցած տարի է վերադարձել Հայաստան: Մեր տեղեկություններով, Ջանջուղազյանի ծնողները Հունաստանում:
Մամուլում հրապարակումներ եղան, որ սպանության մեջ կասկածվողը Իսլամի հետևորդ է՝ «Ղուրանը» ծոցն է ման է եկել:
Նշենք, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևը սպանվել է ապրիլի 22-ին ՝ժամը 17:15-ի սահմաններում, Գյումրի քաղաքի «Արգո» խանութի մոտ. նա սպանվել է կտրող-ծակող առարկայից հասցված վնասվածքներից: Սպանության կասկածանքով նույն օրը ձերբակալվել, ապա երեք օր անց կալանավորվել է 21-ամյա Արման Ջանջուղազյանը, որն ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ ունի:
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47