Կառավարությունը որոշել է լիազորել Երևանի քաղաքապետին ՀՀ անունից «Ի Էմ Սի» ՓԲԸ-ի հետ կնքել Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագրեր: Այն հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը:
Մասնավոր ներդրումների հաշվին գլխավոր պողոտայի նշված տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը: Թաղամասը վերակառուցելու նպատակը պատմական կառուցապատված տարածքների կիրառական-գեղագիտական բարելավումն է, կանոնավոր կառուցապատմամբ, հատուկ փակ գոտու սահմանումը և ներգրավումը քաղաքի կենսագործունեության մեջ:
ՀՀ վարչապետը նշել է, որ «Հին Երևան» ծրագրի և Երևանի կենտրոնի կառուցապատման հետ կապված անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության անդամները, հրավիրվել է Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը: Կարեն Կարապետյանը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին և Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին հորդորել է մաքսիմալ ուշադիր լինել ծրագրի նկատմամբ:
«Մենք պոտենցիալ ներդրողի նկատմամբ ունենք բազմաթիվ պարտավորություններ, որոնք անհասկանալի պատճառներով չենք կատարում: Ունենք ներդրող, որի նկատմամբ մեր պարտավորություններն ուշացրել ենք երկու տարուց ավելի և անընդհատ պատճառաբանություններ ենք փնտրում, թե ինչու դրանք չենք անում»,-ասել է գործադիրի ղեկավարը և հանձնարարել կարգավորել առկա խնդիրները:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01