Ֆրանսիայի նախագահի երկու թեկնածուների դեմ բողոքող դպրոցականների եւ լիցեիստների՝ իշխանությունների հետ չհամաձայնեցված երթն ուղեկցող ոստիկանությունը արտասվաբեր գազ է կիրառել բազմությանը հանդարտեցնելու համար: Այդ մասին հայտնել են ականատեսները:
Ի պատասխան ոստիկանության վրա նետվող շշերի ու աղբի, կարգի պահապանները, ինչպես սովորաբար արվում է, արցունքաբեր գազ են ցրել բազմության մեջ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ առնվազն մի քանի հարյուր դպրոցականներ ապրիլի 27-ին Փարիզում երթի են դուրս եկել Ֆրանսիայի նախագահի երկու թեկնածուների՝ նախկին նախարար Էմանուել Մակրոնի եւ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենի դեմ:
Սովորողների բողոքի ակցիաները Ֆրանսիայի մայրաքաղաքում սկսվել են ապրիլի 27-ի առավոտյան, երբ ամբողջովին կամ մասամբ շրջափակվել են մի քանի ուսումնական հաստատություններ: Երիտասարդները հանդես են գալիս «Ո՛չ լե Պենը, ո՛չ Մակրոնը» կարգախոսով:
Այնուհետեւ երիտասարդությունն սկսել է հավաքվել Հանրապետության հրապարակում, որտեղից բազմությունը շարժվել է Բաստիլի հրապարակի կողմը: Երթի ընթացքում երիտասարդներից ոմանք կոտրում են խանութների ցուցափեղկերը եւ այրում ծխագլանիկներ:
Երթը չի համաձայնեցվել քաղաքի իշխանությունների հետ: Ապրիլի 26-ին OpinionWay-ի հրապարակած հարցման տվյալների համաձայն, ընտրությունների երկրորդ փուլում լե Պենի օգտին կքվեարկի ընտրողների 40 տոկոսն այն դեպքում, երբ Մակրոնի օգտին հանդես է գալիս 60 տոկոսը:
ELabe ընկերության կողմից BFMTV հեռուստաալիքի համար անցկացված հարցման տվյալների համաձայն, այն հարցին, թե իրենք գոհ են արդյոք ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուներից, հաստատական պատասխան է տվել հարցման մասնակիցների 31 տոկոսը: Իսկ ֆրանսիացի ընտրողների մեծամասնությունը՝ 69 տոկոսը, դժգոհ է լե ՊենՄակրոն զույգից որպես պետության ղեկավարի պաշտոնի թեկնածուների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44