Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի հ. 147 հիմնական դպրոց, որը Երևանի ավագանու որոշմամբ անվանակոչվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվամբ: Միջոցառմանը ներկա էին նաև նորօրյա հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողներն ու հարազատները: Արցախյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված հայորդին 2003-2011թթ. սովորել է այս դպրոցում:
«Ավանդույթներ ունեցող դպրոցն այսօր հպարտ է իր բազմաթիվ շրջանավարտներով, ովքեր մեր երկրի ու հասարակության համար դարձել են նվիրյալներ»,- նշել են միջոցառման մասնակիցներն ու նկատել, որ Ռոբերտ Աբաջյանով այսօր հպարտ է ոչ միայն նրա հարազատ կրթօջախը, այլև ողջ հայությունը:
Անվանակոչված 147 հիմնական դպրոցի անվանատախտակը բացելու պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Ռոբերտ Աբաջյանի հորը՝ Ալեքսանդր Աբաջյանին:
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Արցախի հերոսի ծնողները, հարազատներն ու միջոցառման մասնակիցները ծաղիկներ են խոնարհել կրթօջախի բակում Աբաջյանների ընտանիքի կողմից տեղադրված հուշաքարին՝ հարգանքի տուրք մատուցել հերոսի հիշատակին:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այս նախաձեռնությունը քաջ հայորդու հիշատակը սերունդների մեջ վառ պահելու և նրա սխրանքը գնահատելուն ուղղված կարևոր քայլ է:
«Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է նման վերաբերմունք արտահայտել բոլոր այն հայորդիների հիշատակին, ովքեր, չխնայելով իրենց կյանքը, կռիվ են տվել հանուն հայրենիքի պաշտպանության: Այս քայլը հայրենասիրության յուրօրինակ դրսևորում է և ինչպես այսօրվա աշակերտները, այնպես էլ եկող սերունդը, հաճախելով այս կրթօջախ, կիմանան, թե ինչ հերոսներ են սովորել այստեղ ու, վստահ եմ, հայրենասիրության իրենց պատկերացումները կգտնեն հենց Ռոբերտ Աբաջյան հերոսի մեջ: Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ավագանու բոլոր անդամներին, որ մեր առաջարկը միաձայն ընդունեցին: Մենք շարունակելու ենք մեր մշտական ուշադրության ու հոգածության ներքո պահել պատերազմում զոհված բոլոր այն հայորդիների ընտանիքներին, ովքեր նման առյուծ երիտասարդներ են լույս աշխարհ բերել: Մենք հպարտ ենք, որ ունենք նման հերոսներ ու թեև նրանք այսօր ֆիզիկապես մեզ հետ չեն, բայց հավերժ օրինակ են մեր մատաղ սերնդին դաստիարակելու համար», - նշել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
21:55
21:49
21:38
21:24
17:16
17:03
16:55
14:33
14:16
13:55
13:45
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03