Սահմանադրական դատարանում՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ «Հայ ազգային կոնգրես» -ՀԺԿ դաշինքի դիմումը քննությանը դաշինքի կողմից ներկայացրած երկու միջնորդությունները դատարանը մերժեց: Նրանցից մեկը ներկայացրել էր դաշինքի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը և վերաբերում էր հատուկ հանձնախումբ ստեղծելուն՝ բոլոր 1500 ընտրական տեղամասերում տեսանյութերն ուսումնասիրելու նպատակով:
Մյուս միջնորդությունը ներկայացրեց փաստաբան Տիգրան Եգորյանը և նշեց. «Հաշվի առնելով մեր կողմից դիմումին կից փաստաթղթերով ներկայացված ընտրախախտումների ծավալի մասին վկայող փաստերը, դրանց համատարած բնույթը, կաշառքի, վարչական ռեսուրսի, լծակների համատարած գործադրումը ու դրա կապակցությամբ վարչական մարմինների արդյունավետ քննությունը, իրավապահ մարմինների, ըստ էության, անգործությունը, և որ այս ամենը համակարգված կապի մեջ կարող է գտնվել միմյանց հետ և էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, խնդրում ենք ձևավորել հանձնախումբ, որը սեղմագույն ժամկետում այսպիսի հանգամանքների մասին վկայող փաստերը կհավաքի, կհետազոտի, կուսումնասիրի, Սահմանադրական դատարան կներկայացնի վերլուծություն-եզրակացություն, որը Սահմանադրական դատարանի համար կլինի այն նյութական հենքը, որի կապակցությամբ ՍԴ-ն իրավունքի վերաբերյալ որոշում կկայացնի: Հանձնախմբի կազմում պատկերացնում ենք՝ ում կընդգրկի ՍԴ-ն, բացի դրանից՝ խնդրում ենք որպես հանձնախմբի անդամներ ընդգրկել նաև տեղական, միջազգային դիտորդների, ԱԺ ընտրություններին մասնակցած կուսակցությունների, դաշինքների ներկայացուցիչների»:
Նշենք, որ պատասխանող կողմը՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, նշեց, որ ներկայացված երկու միջնորդություններն էլ չեն տեղավորվում ՍԴ մասին օրենքի կանոնակարգումների համատեքստում և խնդրեց մերժել դրանք, նրա խնդրանքին միացան նաև դատախազության և ոստիկանության ներկայացուցիչները:
Միջնորդությունների մերժման վերաբերյալ ՍԴ-ի որոշման մեջ նշված էր, որ ՍԴ-ն չի կարող ստանձնել քաղաքական ուժերի կողմից ընտրական գործընթացին մասնակցող ավելի քան 34 հազար իրավասուբյեկտների, ինչպես նաև իրավապահ, դատական մարմինների գործառույթների իրականացումը, և ընտրական տեղամասերի 40 հազար ժամից ավելի տեսանկարահանումների հետին թվով դիտարկումն ու գնահատումը:
tert.am
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02