ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում նախարարության և չինական «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության միջև մայիսի 25-ին ստորագրվել է կապալային պայմանագիր` 59.955.938,46 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով:
Այս մասին հայտնում են ՀՀ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից։
Պայմանագիրը ստորագրել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը և «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության Եվրասիայի տարածաշրջանի փոխնախագահ Լյու Լյուշան։ Պայմանագիրը վերաբերում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շրջանակներում Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով ֆինանսավորվող Տրանշ 3-ի Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ հատվածի շուրջ 18,7 կմ ճանապարհի կառուցմանը:
Հաղորդագրության մեջ ասվում է. «Հայտարարված շինարարական մրցույթին մասնակցել է միջազգային 6 հեղինակավոր շինարարական կազմակերպություն, որոնցից հաղթող է ճանաչվել նվազագույն գնային առաջարկներ ներկայացրած և տեխնիկապես բավարար գնահատված չինական «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերությունը:
«Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության փոխնախագահ Լյու Լյուշան վստահեցրել է, որ աշխատանքները կավարտվեն պայմանագրով նշված ժամկետներում` 2018 թվականի տարեսկզբին և բարձր որակով։
Հիշեցնենք, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» նպատակն է Բավրայից (Վրաստանի սահման) Ագարակ (Իրանի սահման) ընկած առկա 560 կմ 2-րդ կատեգորիայի միջինում 60կմ/ժ արագությամբ ավտոմոբիլային ճանապարհի վերակառուցումը՝ հասցնելով այն 470 կմ-ի՝ առաջին կատեգորիայի 100-110 կմ/ժ արագությամբ արագընթաց ճանապարհի, ինչի արդյունքում նշված հատվածի հատումը առկա 9-9.5 ժամից կնվազի 4.5 ժամի և կբարձրացնի հարմարավետությունն ու անվտանգությունը, ապահովելով նաև արևելքից արևմուտք իրականացվող տրանսպորտային շարժի և բեռնափոխադրումների տարանցիկ ճանապարհ դառնալու նպատակը: Այս ծրագիրը կազմում է միջազգային «ՏՐԱՍԵԿԱ» և «Մետաքսի Ճանապարհ» ծրագրերի կարևոր մասերից մեկը»:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47