2016թ. ապրիլի 2-ից 5-ը տեղի ունեցած առճակատման արդյունքում ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից մարտերով հանձնված դիրքերի մասին անընդհատ խոսվում և, դատելով հանրության որոշ շրջանակներում տիրող տրամադրությունից, դեռ կշարունակի խոսվել (այստեղ ,,խոսել,, բառի փոխարեն կարելի է օգտագործել նաև ,,շահարկել,, տերմինը):
Անկասկած է, որ հանձնվածը՝ լինի դիրք,հենակետ, թե ամայի տարածք, առաջինը, ու թերևս, ամենաշատը ցավ ու մտահոգություն է պատճառում նրան, ով եղել է տվյալ իրադարձությունների անմիջական մասնակիցն ու ականատեսը, ով այդ մարտագծում հերոս մարտընկերներ է կորցրել… Մտահոգիչ է բոլոր նրանց համար, ովքեր չորս օր ու գիշեր անձնվիրաբար դիմակայել են մինչև ատամները սպառազինված հակառակորդի վայրենաբարո հրոսակախմբերի լայնածավալ հարձակմանը ...
Իսկ այդ հարձակումը եղել է շուրջ 200կմ երկարությամբ ձգվող ռազմաճակատի տարբեր հատվածներում, որոնցից միայն երկու ուղղություններում՝ հյուսիսում և հարավում թշնամին հսկայական կորուստների գնով հասել է մասնակի հաջողության…
Գիտակցելով կատարվածի ռազմավարամարտավարական ու հոգեբանական նշանակությունը, այդուհանդերձ, այստեղ առավել մտահոգիչ է կորսված տարածքների շուրջ անընդհատ շրջանառվող զգացմունքային և սիրողական մակարդակի անհիմն մեկնաբանությունները… Մեկնաբանություններ, որոնք որևէ կերպ չեն արտացոլում կատարվածի իրական էությունն ու այն բնորոշիչները, որոնք ենթադրում է ռազմադիվանագիտությունը: Իսկ ռազմադիվանագիտությունը, տվյալ դեպքում ենթադրում է հետևյալը. – տարածքը համարվում է հանձնված, եթե պատերազմի (տվյալ դեպքում՝ առճակատման) ավարտի կամ հրադադարի հաստատման վերաբերյալ առկա է համապատասխան գրավոր համաձայնություն, այսինքն այնպիսին, ինչպիսին կողմերի միջև ստորագրվել է 1994թ. մայիսին և վավերացվել 1995թ. փետրվարին: Ասվածից հետևում է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կյանքի իրավունք ունի միայն այն սահմանը, որը հաստատված է վերոնշյալ համաձայնագրերով, իսկ մնացյալը սոսկ ժամանակի հարց է, այլ ոչ բարձրագոչ հայտարարությունների:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22