Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ երկու երկրներն ունեն ամուր բարեկամական կապեր, ինչը պայմանավորված է նաև կենսունակ արգենտինահայ համայնքով, և Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցության օրակարգը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Կարեն Կարապետյանը կարևորել է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ թեև Արգենտինան Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալով մեծ մասնաբաժին ունի, այդուհանդերձ, ապրանքաշրջանառության ցուցանիշները գոհացուցիչ չեն, և դեռևս շատ անելիք կա առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ: Վարչապետն առաջարկել է դիտարկել արգենտինական բիզնեսի համար մեր երկրում գործարար համաժողով կամ բաց օրեր կազմակերպելու հարցը՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ երրորդ երկրների շուկաների ներդրումային հնարավորություններին ծանոթացնելու նպատակով: Կառավարության ղեկավարը նաև հաջողված է համարել Հայաստանում «Արգենտինական գինու շաբաթ»-ի անցկացումը:
Գոնսալո Ուռիոլաբեիտիայի խոսքով՝ Արգենտինան մշտապես կարևորել է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը, որոնք այսօր բարձր մակարդակի վրա են և պետք է աշխատել, որպեսզի այդ մոտեցումը հավասարապես արտացոլվի նաև տնտեսական գործակցության ոլորտում: Նա նշել է, որ դեսպանությունն ակտիվ աշխատում է ՀՀ համապատասխան պետական գերատեսչությունների հետ փոխշահավետ ներդրումային ծրագրերի շուրջ և մանրամասներ ներկայացրել դրանց ընթացքի վերաբերյալ:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-արգենտինական տնտեսական գործակցության համար առանձնահատուկ կարևորություն ունի գյուղատնտեսության ոլորտը: Կողմերը մտքեր են փոխանակել ագրոբիզնեսի կազմակերպման, գյուղտեխնիկայի և սարքավորումների ձեռքբերման, խորհրդատվական աշխատանքների կազմակերպման շուրջ: Երկուստեք կարևորվել է զբոսաշրջության խթանմանն ուղղված քայլերի ձեռնարկումը:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01