Հայաստանի մեկ գյուղում մարտին ամբողջությամբ ավարտվել են արևային էներգիայի օգտագործմանն ուղղված աշխատանքները։ Ապրիլի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ արդեն ունենք առաջին «արևային» գյուղը:
«Արմավիրի Լեռնամերձ համայնքում իրականացվել է ծրագիր, որով ամբողջությամբ գյուղի կենցաղի համար անհրաժեշտ ջրի տաքացումն ապահովվել է արևային ջրատաքացուցիչներով»,-ընդգծել է բանախոսը:
Հայկ Հարությունյանը նշել է, որ գյուղի մոտ 80 տների տանիքներին տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, դրանից բացի, 25-ի վրա տեղադրվել են նաև արևային ֆոտովոլտային համակարգեր: Բնակիչներին տրամադրվել են էներգախնայող լեդ լամպեր. այսինքն՝ գյուղը դարձել է էներգախնայող: Ընդհանուր ներդրման ծավալը կազմել է շուրջ 40 մլն դրամ:
«Գյուղապետը պահանջում էր գազիֆիկացում, հաշվարկը ցույց տվեց, որ մեկ բնակչի հաշվով անհրաժեշտ է 1.5 մլն դրամ, որ գազը բերվի տուն: Այլընտրանքը հաշվարկեցինք և տեսանք, որ մեկ բնակչի հաշվով 500 հազարից քիչ ներդրում է պահանջվում: Դրանից բացի, արևային էներգիան այսուհետ իրենց համար անվճար է: Սկզբում բնակիչները չէին հավատում, նույնիսկ կատակով ասում էին, թե «որտե՞ղ են ցանկանում մեզ գցեն», բայց հետո տեսանք, որ արձագանքը բավական դրական է»,-նկատել է նա:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալն ընդգծել է, որ բնակիչներին առաջարկել են ստեղծել շրջանառու ֆոնդ, որպեսզի նման ծրագրերն այսուհետ շարունակական բնույթ կրեն:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01