2016 թ. ապրիլի 25-ին Լենինգրադյան փողոցում ավտոբուսի պայթյունից տուժած, այնուհետև հիվանդանոցում հեպատիտ C-ով վարակված Ռոլանդ Խոջայանի՝ արտերկրում բուժման համար գումար է անհրաժեշտ: Տղան վթարից հետո հիվանդանոցում ձեռք էր բերել այդ հիվանդությունը: Հայաստանում հիվանդության բուժումը ռիսկային է, իսկ դեղը, որ պետք է բերվի արտերկրից, բավական թանկ է:
Ռոլանդի մայրը՝ Նաիրա Ստեփանյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այսօր հանդիպել են իրենց բժշկին, բժիշկը հավաստիացրել է, որ մոտ մեկ շաբաթից հնարավոր կլինի սկսել Ռոլանդի դեղորայքային բուժումը, քանի որ բժշկին հաջողվել է հովանավորներ գտնել և հեպատիտ C-ի բուժման համար անհրաժեշտ թանկ դեղորայքը բերել Հայաստան: Տիկին Նաիրան, սակայն, ասաց, որ ամեն դեպքում իրենք հրաժարվելու են այդ դեղորայքային բուժումից, քանի որ ցանկանում են բուժումն արտերկրում շարունակել, որտեղ բուժման ավելի մեծ երաշխիքներ են տալիս:
Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի մասնագիտացած կլինիկան պատրաստ է բուժել տղային: Ուսումնասիրելով Ռոլանդի հետազոտությունների արդյունքները՝ այնտեղ տվել են հուսադրող պատասխան տղային լիովին բուժելու համար: Պարզապես բուժման գումարը կազմում է 25000 եվրո:
«Բժիշկն ասում է, որ մի շաբաթից հնարավոր կլինի սկսել բուժումը, բայց ես հրաժարվելու եմ, քանի որ հավատացած չեմ, որ այդ բուժումը լիարժեք է լինելու: Դրա համար ստիպված դիմել ենք հանգանակության: Գումարը աստիճանաբար հավաքվում է, բայց այն գումարը, որն անհրաժեշտ է երեք ամսվա բուժման համար, դեռ չի հավաքվել»,- ասաց տիկին Նաիրան:
Ռոլանդի մոր խոսքով՝ նախարարությունից որևէ աջակցություն չի եղել: Իրենք որոշ ժամանակ առաջ փորձել են հանդիպել նախարարի հետ, բայց հանդիպում չի եղել, քանի որ նախարարությունից պատասխանել են, որ համապատասխան մարդիկ զբաղվում են բուժումով: «Հիմա ոնց որ հովանավորներ են ճարել, որ այդ թանկարժեք դեղերը բերեն Հայաստան: Բայց դա այդպես չպետք է լինի: Մեր բժիշկն այնքան հրաշալի մարդ է, որ հանձն է առել բուժել այդ երեխաներին, բայց չպետք է այդ բուժման ամբողջ բեռը բարդվի նրա վրա: Վերջիվերջո, նա բուժում է իրականացրել, նա բուժողն էր, ոչ թե գործիքների և տարածքի սանիտարական վիճակի պատասխանատուն: Ես ոչ մի բժշկից գանգատ չունեմ: Բժիշկը գործիքն օգտագործողն է, նա ի՞նչ գիտեր՝ այդ գործիքը ստերի՞լ է, թե՞ ոչ: Ես կրկնում եմ՝ բժիշկներից բողոք չունեմ, որևէ իրավական գործընթաց չեմ սկսի նրանց դեմ»,- ասաց Ռոլանդի մայրը:
Տղան հիմա իրեն լավ է զգում, երեմն-երբեմն թուլություն է զգում, քթից արյունահոսում է, բայց վիճակը կայուն է: «Այս հիվանդությունը կոչվում է «քաղցր մահ»: Ռոլանդը հիմնական գանգատներ չունի, երբեմն թույլ է, քթից արյունահոսում է, բայց լուրջ գանգատներ չունի: Սակայն մենք չենք կարող երկար սպասել: Գանգատներ չունենալը չի նշանակում, որ նա առողջ է, ու մենք շատ ժամանակ ունենք»,- ասաց մայրը:
Հիշեցնենք, որ ավտոբուսի պայթյունից տուժած Էդգար Գասպարյանը նույնպես վարակվել է հեպատիտ С-ով: Նրանք պայթյունից հետո բուժում էին ստացել «Սուրբ Աստվածամայր» և «Էրեբունի» բժշկական կենտրոններում:
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47