ՀՀԿ քաղաքապետի թեկնածու, ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր մայրաքաղաքի Կենտրոն համայնքում իրականացրած քարոզարշավի ընթացքում նշեց, որ դեռևս 4 տարի առաջ իր թիմը ներկայացրել է «Ավելի լավ Երևան» ծրագիրը, որին, իր գնահատմամբ, օր ու գիշեր աշխատելով հասել են:
«Մեր թիմն օր ու գիշեր աշխատելով, լսելով մեր քաղաքացիների դարդ ու ցավը, բարձրացրած հարցեր, փորձել ենք մասամբ իրականություն դարձնել: Բայց կարող ենք ասել՝ ավելի լավ Երևանը համեմատության մեջ ունենք, Երևան քաղաքը շնչող օրգանիզմ է, Կենտրոնը՝ Երևանի սիրտն է»,- ասաց Մարգարյանը:
Քաղաքապետը շեշտեց, թե բոլորի համար տեսանելի է, որ Երևանում շատ անելիք կա՝ բեռնաթափում, որը բոլորի համար շատ հուզող հարց է: Նրա խոսքով՝ խնդրի կարգավորման համար նախատեսվում է կառուցել նաև ստորգետնյա ավտոկայանատեղիներ:
«Մասամբ այդ առումով մենք կկարողանանք բեռնաթափել: Կառուցել ենք շրջանցիկ -ճանապարհներ՝ Իսակով-Լենինգրադյանից դեպի Շենգավիթ, դեպի Մալաթիա, Աջափնյակ վարչական շրջան և այս ամենը լինելու է շարունակական: Մենք հստակ գիտենք մեր անելիքները: Բոլորիդ համար պատմամշակութային շենքերի, հին Երևանի պահպանումն է կարևոր: Մենք այս տարիների ընթացքում ձեռքներս ծալած չենք նստել, մասնավորի հետ համատեղ ծրագիր ենք մշակել: Մենք ծրագրել ենք հին Երևանի վերականգնումը՝ Կենտրոնում: Դրա մեկնարկն արդեն տրվել է: Համոզված եմ, որ այս տարիների ընթացքում դա ավարտին կհասցնենք»,- ընդգծեց քաղաքապետը:
Վերջինս շեշտեց, որ խստացնելու են նաև Փոքր Կենտրոնում կառուցապատման աշխատանքները։
«Միջազգային փորձն ուսումնասիրելով՝ մի օրենք ենք մշակել, որը ներկայացնելու ենք Ազգային ժողով, և վստահ եղեք՝ այն մտահոգությունները, որ տարիներ շարունակ եղել են, կկանխվեն այդ օրենսդրական նախագծերով: Կենտրոնում կառուցապատման աշխատանքները կլինեն շատ խորն ուսումնասիրելուց հետո, միայն հետո թույլտվություն կլինի: Կլինեն հանրային քննարկումներ՝ քաղաքացիների հետ միասին: Սա մեր զարգացման ծրագրերի մի փոքր հատվածն է միայն»,-եզրափակեց Տարոն Մարգարյանը:
tert.am
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47