«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը հակառակ ՀՅԴ-ականների պահանջին, չի ցանկանում այս կուսակցությանը գործադիրում եւս մեկ նախարարական պորտֆել տալ: Նա այդ մասին հայտարարել է նաեւ Սերժ Սարգսյանի մոտ, ու հիմա որոշվել է Դաշնակցության պահանջը կոմպեսացնել՝ ԱԺ-ում մի փոքր ավելացնելով նրանց դերակատարությունը: Մասնավորապես նախարարական պորտֆելի փոխարեն ՀՀԿ-ն ուզում է ՀՅԴ-ին ԱԺ-ում պաշտոններ տալ՝ հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ: Հարցի առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանից: Վերջինս, ի պատասխան տեղեկությունների, նշեց. «Խնդրիը դրան չի հասել, սպասեք, դեռ որեւէ մեկին հայտնի չէ»: Մինչդեռ նախօրեին ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ համագործակցության քննարկումները գրեթե ավարտվել են, ընդհանուր հարցերում եկել են համաձայնության եւ տեսանելի ապագայում կստորագրեն համագործակցության փաստաթուղթը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55