«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը որոշել է բժիշկ, պատգամավոր Արա Բաբլոյանին նշանակել Շվեյցարիայում ՀՀ դեսպան: Անգամ տեղեկացանք, որ արտաքին գործերի նախարարությունն արդեն նրա թեկնածության ագրեմանն ուղարկել է Շվեյցարիա և սպասում է այդ երկրի հաստատմանը:
Ա. Բաբլոյանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց, որ ինքը Շվեյցարիայում դեսպան է նշանակվելու: «Ո՛չ: Այդպիսի բան չկա, ինձ ոչ նման բան առաջարկվել է, ոչ էլ քննարկվել է այդ հարցը»,- ասաց նա:
Մենք փորձեցինք նաեւ արտգործնախարարությունից մեկնաբանություն ստանալ այս հարցի շուրջ, բայց մեզ պարզապես չպատասխանեցին: Նշենք, որ դիվանագիտության մեջ ագրեմանն ուղարկելը գաղտնի գործընթաց է, եւ այդ մասին հրապարակավ չեն հայտնում: Եվ դա հրապարակայնացնում են միայն այն ժամանակ, երբ տվյալ երկիրն ընդունում է առաջարկված թեկնածությունը: Լինում են դեպքեր, իհարկե, հազվադեպ, որ առաջարկված թեկնածությունն ինչ-ինչ պատճառով մերժվում է եւ նոր թեկնածություն է առաջարկվում: Իսկ ընդհանուր առմամբ, ագրեմանի հաստատումը հատկապես Եվրամիության անդամ երկրներում տեւում է մինչեւ երեք ամիս:
Ինչ վերաբերում է, Ա. Բաբլոյանին, ապա կարծիք կա, որ նա չի ընդունում դեսպան նշանակվելու առաջարկը, ավելի շատ ուզում է առողջապահության նախարար նշանակվել: Մինչեւ խորհրդարանական ընտրությունները հրապարակումներ էին լինում, թե առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանից իշխանության մեջ դժգոհություն կա եւ մայիսի վերջին ձեւավորվող կառավարությունում նա կարող է չլինել: Բա վերջերս վարչապետ Կարեն Կարապետյանը առողջապահության ոլորտի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ գոհունակություն էր արտահայտել նրանց աշխատանքից, ինչը նշանակում է, որ նա հակված է նրան պահել այդ պաշտոնում:
Իսկ եթե Ա. Բաբլոյանը իսկապես Շվեյցարիայում Հայաստանի դեսպան նշանակվի, ապա կհասցնի որոշ ժամանակ պատգամավոր լինել ու անգամ Ազգային ժողովի առաջին նիստը վարել: Եթե, իհարկե, «Ծառուկյան» դաշինքից Նապոլեոն Ազիզյանը մանդատ չստանա: ԱԺ առաջին նիստը վարում է տարիքով ամենամեծ պատգամավորը: Արա Բաբլոյանը ծնվել է 1947թ., Նապոլեոն Ազիզյանը՝ 1946թ.:
Այժմ Շվեյցարիայում ՀՀ դեսպանը աշխարհահռչակ ֆրանսահայ երգահան Շարլ Ազնավուրն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:26
18:04
17:52
17:45
17:43
17:36
17:26
17:12
17:03
16:39
16:15
15:54
15:44
15:36
15:15
14:45
14:21
14:03
11:45
11:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27