ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը, «7 օր»-ին տված հարցազրույցում խոսելով առաջիկա անելիքների մասին, ասել է, որ մի քանի օրից գնալու է Ղարաբաղ, քանի որ իր վերադարձի գլխավոր առաքելությունը տեսնում է հենց այնտեղ, մնացածը ժողովրդի որոշելիքն է։
«Պատերազմի ու բանակի հետ կապված հարցերը առանձին խոսակցության թեմա են, և ես կուզենայի դրանց անդրադառնալ զինվորականի տեսանկյունից։ Կարծում եմ՝ մեր ժողովուրդը բազմաթիվ հարցեր ունի. ես շատ լավ գիտեմ այդ հարցերի մասին ու կտամ դրանց պատասխանները։ Այդ թեմայով անպայման ես կխոսեմ, բայց այլ ֆորմատով»,-ասել է Բաբայանը։
Tert.am-ը զրուցեց ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ՝ պարզելու, թե Ղարաբաղում սպասո՞ւմ են Սամվել Բաբայանին, թե՞ ոչ:
-Պարո՛ն Բաբայան, օրերս Հայաստան վերադարձած Սամվել Բաբայանը հայտարարել է, որ իր առաքելությունը տեսնում է Ղարաբաղում։ Ղարաբաղի իշխանությունը պատկերացնո՞ւմ է Սամվել Բաբայանի առաքելությունը Արցախում և ի՞նչ է պատրաստ անել:
-Մեր երկիրը ազատ երկիր է, և ամեն մարդ իրավունք ունի իր գործունեությունը որակել առաքելություն կամ ուրիշ բան, սա ազատ երկիր է: Էստեղ որևէ խնդիրներ չեն եղել և չեն կարող լինել: Հայտարարություն է արել մարդը: Արտառոց որևէ վերաբերմունք, զգացմունքներ Արցախում չկան այդ առթիվ:
- Հայտնի է, որ ստորագրահավաք էր սկսվել և՛ Արցախում, և՛ Հայաստանում՝ Սամվել Բաբայանի վերադարձի առթիվ, և ասվում էր, որ հատկապես պատերազմական իրավիճակներում նրա պես ղեկավարներ են պետք Ղարաբաղում: Պատրա՞ստ է Ղարաբաղի իշխանությունը ներգրավվել նրան բանակի գործերին:
-Ստորագրահավաք հայտարարվել է, բայց չգիտենք՝ քանի հոգի է ստորագրել, թե դա ուղղակի PR ակցիա է: Մենք ունենք Պաշտպանության բանակ, մենք ունենք բարձր զինվորական հրամանատարական կազմ, կրտսեր, միջին, և բոլորն իրականացնում են իրենց աշխատանքը: Բանակը այս պահի դրությամբ շարունակում է իր առաքելությունը որպես պետության անվտանգության երաշխավոր: Դեռևս որևէ առաջարկ Սամվել Բաբայանի կողմից՝ ծառայելու բանակի շարքերում չկա, իսկ եթե այդպիսի առաջարկ չկա, ի՞նչը պետք է քննարկվի:
-Ամեն դեպքում՝ Սամվել Բաբայանը հայտարարություն արել է: Ուզում եմ հասկանալ՝ Բաբայանն այսօր պե՞տք է Ղարաբաղին, բանակին, թե՞ ոչ:
-Ամեն մարդ ինքն է որոշում՝ որտեղ պետք է լինի, պետք է ինքը, պետք չի: Մեր երկիրը ազատ երկիր է: Եթե ինքն ուզում է զբաղվել քաղաքական կյանքով, դա արդեն ժողովուրդն է որոշում և ընտրողները:
-Սամվել Բաբայանը խոսել է կոնկրետ առաքելության մասին. այնուամենայնիվ հնարավո՞ր է բանակում նրան որևէ պաշտոն առաջարկվի:
-Ինքը բանակին չի դիմել, եթե չի դիմել, մենք չե՞նք կարող ասել: Պաշտպանության բանակն իրականացնում է իր աշխատանքը:
Մարինե Խառատյան
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58