«Այն, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ գուցե հեշտացնի ընդդիմության անելիքը, բայց հնարավոր է նաև ամբողջ սպեկտորը չփակի և ընտրազանգվածի մի մաս մնա չկողմնորոշված»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ռուբեն Սարգսյանը։
Նրա խոսքերով՝ կա որոշակի հուսահատվածություն, պասիվություն և առաջիկա ընտրությունները հանրությանը շատ ավելի քիչ են հետաքրքրում, քան խորհրդարանական ընտրությունները։ «Ուստի կարծում եմ՝ մասնակցությունը ավելի քիչ կլինի»,- ընդգծեց նա։
Ռուբեն Սարգսյանը կարծում է, որ առաջիկա ընտրություններում իշխանությունը ընտրակաշառքի մեթոդին շատ ավելի քիչ կդիմի. «Ֆինանսական հոսքերը, կարծում եմ, պակասել են խորհրդարանական ընտրություններում։ Կարելի է կանխատեսել, որ ավելի քիչ կբաժանվի, քան Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ»։
Դիտարկմանը, թե արդյոք այն փաստը, որ հիմա չի լինելու ռեյտինգային քվեարկության կարգը՝ ՀՀԿ-ի համար ավելի դժվար կլինի ձայն ապահովել, Ռուբեն Սարգսյանն ասաց. «Ըստ իս՝ այդ հանգամանքն այդքան մեծ ազդեցություն չի ունենա»։
Սոցիոլոգի դիտարկմամբ՝ այս ընտրությունները թե՛ «Ելք» և թե՛ «Երկիր Ծիրանի» ուժերի հետագա գործունեության վրա անդրադարձ կունենան. «Թե՛ դրական և թե՛ բացասական առումով։ «Երկիր Ծիրանի»‑ի համար որոշակի կապիտալ ձեռք բերելու հնարավորություն կլինի։ «Ելք»‑ը նոր է սկսում գործել քաղաքական դաշտում, ուստի, եթե քիչ ձայն հավաքի, հնարավոր է, վարկանիշի կորուստ ունենա»։
Մեր զրուցակիցը նշում է, որ քարոզարշավն ամեն դեպքում նշանակություն կունենա. «Եթե նայենք Ազգային ժողովի ընտրություններին, ապա տեսականորեն պետք է լիներ ծրագրերի, գաղափարների պայքար, մինչդեռ մենք դրան ականատես չեղանք։ ՏԻՄ ընտրությունների ժամանակ հիմնական նշանակություն կունենա անհատական գնահատականը, այսինքն՝ լիդերի կամ թեկնածուի կերպարի ընկալումը՝ կոնկրետ Տարոն Մարգարյան, Նիկոլ Փաշինյան, Զարուհի Փոստանջյան։ Բնական է՝ մեծ նշանակություն կունենա նաև այն ռեսուրսը, որ ունեն այդ ուժերը։ Եթե համեմատենք ՀՀԿ-ի ռեսուրսն, օրինակ, «Երկիր Ծիրանի»-ի ռեսուրսի հետ, բնական է, որ մեծ տարբերություն կա»։
14:34
14:19
13:47
13:17
12:53
12:41
12:17
11:54
11:24
11:09
10:45
10:28
10:12
09:45
09:36
09:27
09:14
09:02
22:39
22:18
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:45
09:36
09:27
09:14
09:02
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14