Ապրիլի 27-28-ը Ժնևում տեղի է ունեցել Ռասայական խտրականության դեմ պայքարի կոմիտեին Հայաստանի պարբերական զեկույցի ներկայացումը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորած պատվիրակության կազմում էին Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության աշխատակիցները։
ՀՀ պատվիրակությունը ներկայացրել է Ռասայական խտրականության դեմ պայքարի կոնվենցիայի դրույթների իրագործմանն ուղղված քայլերը, ինչպես նաև պատասխաններ է տվել կոմիտեի անդամների բազմաթիվ հարցադրումներին։ Առանձնահատուկ շեշտվել է, որ Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների արդյունքում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ՀՀ Ազգային ժողովում ստացան չորս պատգամավորական մանդատ։
Կոմիտեի անդամները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանում ռասայական խտրականության դեմ պայքարի ուղղությամբ գրանցված առաջընթացը և ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ շարունակական քայլեր ձեռնարկել կոնվենցիայի դրույթների լիակատար իրականացման ուղղությամբ։
ՄԱԿ-ի Ռասայական խտրականության հարցերով կոմիտեն վերահսկող մարմին է՝ կազմված 18 անկախ փորձագետներից: Կոմիտեն վերահսկում է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի դրույթների իրագործման ընթացքը: Կոնվենցիային միացած պետությունները պարտավոր են պարբերաբար զեկույցներ ներկայացնել կոմիտեին կոնվենցիայի կատարման վերաբերյալ: Կոմիտեն ուսումնասիրում է յուրաքանչյուր զեկույցը և իր մտահոգություններն ու առաջարկությունները եզրափակիչ դիտարկումների տեսքով ներկայացնում է պետություններին: Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Կոնվենցիան 1993թ․ հունիսի 23-ին։ Կոմիտեի նախագահն է՝ Անաստեյշա Քրիկլին (Anastasia Crickley, Իռլանդիա), Հայաստանի հարցով զեկուցողն է՝ Նուրեդին Ամիրը (Noureddine Amir, Ալժիր):
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47