Հայտնի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի և նրա ասիստենտ Ռոբին Քրոուֆորդի սիրավեպի մասին շշուկներ տարածվել էին դեռևս երգչուհու մահից առաջ 2009 թ., հիմա դրանք նորից շրջանառվում են: Չորեքշաբթի տեղի է ունեցել «Ուիթնի. կարո՞ղ եմ լինել ինչպիսին կամ» («Whitney: Can I Be Me») փաստագրական ֆիլմի պրեմիերան, որը պատմում է իր լավագույն ընկերուհու և ասիստենտի հետ երգչուհու հարաբերությունների մասին՝ ակնարկելով, որ զույգն ավելին է եղել, քան ընկերները: Այս մասին գրում է radaronline.com-ը:
«Չեմ կարծում, որ նա լեսբուհի էր, կարծում եմ՝ նա բիսեքսուալ էր: Ռոբինի հետ հարաբերություններում նա գտավ այն հանգստությունը, որը չէր կարողանում գտնել տղամարդկանց հետ»,- ֆիլմում պատմում է ոճաբան Էլլին Լավարը:
Ուիթնիի նախկին ամուսնուն և դստեր հորը՝ Բոբբի Բրաունին ֆիլմը դուր չի եկել և հորինվածք է թվացել, բայց Հյուսթոնին մոտ ներքին աղբյուրները հասկանում են ֆիլմի նկատմամբ նրա վերաբերմունքը: «Ռոբինը և Ոիթնին երկվորյակների նման էին: Նրանք անբաժան էին և նույնիսկ Բոբբին չկարողացավ ազդել նրանց ընկերության վրա և հեռացնել Ռոբինին: Նա ուզում էր առաջին ջութակը լինել Ուիթնիի և իր հարաբերություններում, բայց դա այդպես էլ տեղի չունեցավ»,- ասել է Քևին Ամմոնսը, ով աշխատել է երգչուհու անվտանգության ծառայությունում:
«Բոբբի Բրաունը և Ռոբին Քրոուֆորդը կրակի և սառույցի պես էին, նրանք ատում էին իրար, իրար դեմ պայքարում էին Ուիթնիի սիրո և ուշադրության համար, և Բոբբին ոչ միշտ էր հաղթում»,- հիշում է Ուիթնիի թիկնապահ Դևիդ Ռոբերթսը:
Երբ Ռոբինը 2000 թ. անհետացավ Հյուսթոնի կյանքից, երգչուհու կյանքն անկում ապրեց: «Նա միակ մարդն էր, ով կարող էր փրկել Ուիթնիին: Հյուսթոնի համար Ռոբինի հեռանալը ճակատագրական եղավ»,- պատմում է Ռոբերթսը:






18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56