Երեկ Մոսկվայում, ռուսական կողմի նախաձեռնությամբ, կայացած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումն արդադրացրել է Ստեփանակերտի սպասելիքները։
Armtimes.com-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը հայտնեց, որ հանդիպմանը հնչած գաղափարների հետ համամիտ են ու կարծում են, որ հանդիպումը հենց նման հարթությունում պետք է ընթանար։
«Մենք բազմիցս ասել ենք, որ արժեւորում ենք ցանկացած նման հանդիպում, միշտ էլ ընդգծել ենք, որ ճիշտ չէ նման հանդիպումները թերագնահատել այն տեսանկյունից, որ նման հանդիպումների ժամանակ ինչ որ առաջընթաց կամ կարեւոր փաստաթուղթ չի ստորագրվում բուն հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ»,-ասաց Բաբայանը:
Ըստ Բաբայանի՝ հարկավոր է տարանջատել հակամարտության վերջնական կարգավորումը, որը շատ երկարատեւ, տարիներ, եթե ոչ տասնամյակներ պահանջող գործընթաց է, հատկապես եթե հաշվի առնենք կողմերի իրարամերժ մոտեցումները, եւ ավելի կոնկրետ արդիական հարցերը, մասնավորապես ամենակարեւոր հարթությունը՝ խաղաղության եւ կայունության պահպանումը տարածաշրջանում։
«Նման հանդիպումները մեծ դերակատարություն ունեն հենց այս տեսանկյունից, քանի որ նախ՝ շարունակական են դարձնում բանակցային գործընթացը, թեպետ խեղաթյուրված ձեւաչափով եւ այլն, բայց այլ տարբերակ չկա, եւ երկրորդը՝ գերտերությունները՝ տվյալ դեպքում Մինսկի խմբի համանախագահող երկրները, որոնք հանդիսանում են նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ, եւ իրենց տեսակետն է, որ պետք է լինի խաղաղ կարգավորում, եւս մեկ անգամ հստակեցնում են այդ ամենը,-ասաց Բաբայանը՝ արժեւորելով, որ կրկին շեշտվել է Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում զինադադարի խախտման մեխանիզմների մշակման եւ ներդրման խնդիրը,-Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս ուղղությունը կա եւ կմնա կարեւորներից մեկը մոտագա ժամանակահատվածում»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02