Այս պահին համեմատաբար իրավիճակը խաղաղ է, հակառակորդը գիշերը կրակոցներ չի արձակել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Տավուշի մարզի Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը՝ հավելելով, որ գյուղի բնակիչները միշտ զգոն են, հրետակոծությունից, կրակոցներից խուճապի չեն մատնվում:
«Ապրիլի 28-ին հակառակորդի կողմից մեր գյուղի վրա գնդակոծությունը մեկ ժամ է տևել, բարեբախտաբար, միայն տներ, շինություններ են վնասվել, մարդիկ կարողացել են իրենց առօրյան հարմարեցնել այսպիսի իրավիճակներին, քանի որ լավ գիտեն՝ գործ ունենք Ադրբեջանի հետ, որը ամեն վայրկյան պատրաստ է հրադադարի ռեժիմը խախտել, կրակել խաղաղ բնակիչների ուղղությամբ»,- ասաց համայնքապետը:
Կոթիի գյուղապետի խոսքով՝ Ադրբեջանը սադրանքների միջոցով փորձում է հիշեցնել սահմանին իր ներկայության մասին, բայց արագ լռեցվում է:
«Բացի դրանից՝ քիչ չեն դեպքերը, երբ Ադրբեջանի դիպուկահարները սկսում են կամայական կրակոցներ արձակել, ադրբեջանական բանակում ակնհայտ է, որ կարգ ու կանոն չկա, ձեռագրին ծանոթ ենք»,- ասաց գյուղապետը:
Նա նշեց, որ սովորաբար գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացման ժամանակահատվածում հակառակորդն օրերով է նման գործողությունների դիմում, իսկ այս պարագայում իրավիճակն այլ էր, գործողությունները գիշերն էին, երբ ոչ մի գյուղատնտեսական աշխատանք չէր արվում:
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ի երեկոյան հակառակորդը կրակ էր բացել Տավուշի մարզի Բաղանիս ու Կոթի գյուղերի վրա: Tert.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, որ ադրբեջանական զինուժը կրակել է հիմնականում այս տարածքում տեղակայված հայկական խրամատների ուղղությամբ, բայց գյուղերն էլ անմասն չեն մնացել:
Tert.am-ի հետ զրույցում Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սարգսյանը տեղեկացրել էր, որ 4-5 տուն է վնասվել և մեքենա:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56