Չինական AG600 հիդրոինքնաթիռը, որը Չինաստանն անվանում է աշխարհում ամենախոշորը, առաջին բարեհաջող փորձարկումն է անցել թռիչքուղու վրա. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փորձարկման ժամանակ ստուգվել է ինքնաթիռի արգելակման համակարգը, ուղղությունը ճիշտ պահելու կարողությունը, շարժման ուղեգիծը փոխելու հնարավորությունները: Բացի դրանից՝ ինքնաթիռը թռիչքուղու վրա կատարել է 180 աստիճանի շրջադարձ: Հաղորդվում է, որ համակարգերը գործում են առանց խնդիրների:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Չինաստանը պատրաստվում է անցկացնել հրդեհները մարելու համար նախատեսված AG600-ի առաջին թեստային թռիչքը մայիսի կեսին: Հստակ ժամկետներ չեն նշվել: Նշվում էր, որ առաջին թեստային թռիչքը գետնի վրայից պետք է կայանա մայիսին, իսկ ջրի մակերևույթից՝ 2017 թվականի երկրորդ կեսին:
Ինքնաթիռը նախատեսված է հրդեհներ մարելու և ջրի վրա փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար: Այն արտադրել է China Aviation Industry General Aircraft ընկերությունը:
Ինքնաթիռը զինված է չորս տուրբոպտուտակավոր շարժիչներով, կարող է հավաքել 12 տոննա ջուր 20 վայրկյանում: AG600-ի առավելագույն թռիչքային կշիռը 53,5 տոննա է, ինքնաթիռի երկարությունը 39,3 մետր է, իսկ թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 4,5 հազար կիլոմետր:
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
17:05
16:46
16:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55