2017 թ. ընթացքում ընդհանուր հարկային եկամուտներում փոքր և միջին ձեռնարկությունների հարկային մուտքերը կոպիտ հաշվարկով տեղ ունեն կրկնապատկվելու, բայց եթե այդպես չլինի, նվազագույնը 4-5 տոկոսով կավելանա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նրա տեղեկացմամբ՝ այժմ ՓՄՁ-ներն ընդհանուր հարկային եկամուտների ընդամենը 10 տոկոս են վճարում, մեծ մասը բաժին է ընկնում խոշորներին:
Գագիկ Մակարյանի խոսքով՝ ՓՄՁ-ները հիմա ավելի ակտիվացել են, հավանաբար այն պատճառով, որ երկրում տնտեսական վիճակը կայունանում է: Նաև նրանց մեծ մասը արտահանողներ էին և կախված էին Ռուսաստանի տնտեսական վիճակից, որտեղ վերջին շրջանում վիճակը բարելավվել է: Բացի այդ, ըստ Մակարյանի՝ ներկայումս կառավարության հարկային քաղաքականությունն այնպիսին է դարձել, որ շատ ձեռնարկութուններ կամավոր թափանցիկ են ուզում դառնալ՝ թե՛ փոքր և միջինինները, թե՛ խոշորները:
Հարցին, թե ո՞րն է պատճառը, որ ավելի շատ աճել են համեմատաբար փոքր բիզնեսների հարկային մուտքերը, Մակարյանը նշեց, որ խոշորների մեծ մասը այնպիսի ոլորտում էին, որ նրանց գործունեությունը շատ չէր տուժել և շատ էլ չլավացավ, իսկ ՓՄՁ-ներն ավելի զգայուն և ակտիվ են:
«Խոշորների մեջ դեռ ստվերը մնում է, բայց բոլոր մակարդակներում էլ այն որոշակի կա: Խոշորի մոտ ստվերը հատկապես պայմանավորված է մաքսային ձևակերպումներով՝ ներմուծման ժամանակ չեն ձևակերպվում ապրանքների մի մասը: Հիմա դա մի քիչ կարգավորվել է, բայց ոչ այն մասշտաբով, որ պետք է: Մենք, օրինակ, ասում ենք հարկային մարմիններում ներկայումս ուղղահայաց մակարդակում կոռուպցիա համարյա թե չկա, բայց մաքսայինի մասին նույնը չենք ասում: Մաքսայինում դա դեռ մնում է»,- հայտնեց Մակարյանը:
Նրա համոզմամբ՝ եթե մաքսայինում էլ ամեն ինչ թափանցիկ լիներ, հարկային մուտքերի այդ 8.8 տոկոսի փոխարեն շատ ավելի մեծ աճ կլիներ
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55