Անցած տարի հունիսին Արթիկ համայնքում ջրհեղեղից տուժած գյուղացիները մինչ օրս չեն կարողանում վերականգնել իրենց տները և հետ բերել կրած վնասը: Պատճառն այն է, որ նրանց խոսքով՝ կառավարության տրամադրած փոխհատուցումը համարժեք չի եղել կրած վնասին: Մինչ օրս էլ մարդիկ թակում են համայնքապետարանի, մարզպետարանի դռները՝ պահանջելով օբյեկտիվ գնահատել իրենց վնասը և համարժեք փոխհատուցել:
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին սարերից ձնհալքի ջրերը հոսել, լցվել էին փողոցները, տների նկուղները, գոմերը, քշել-տարել գյուղացիների անասունները, տան եղածը, կենդանիները սատկել էին, կամուրջները քանդվել: Մի քանի օր շարունակ գյուղացիները չէին կարողանում իրենց տները մաքրել ջրից, հեռացնել աղբը:
Այդ օրերին դեպքի վայր այցելեց այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանը և խոստացավ, որ ամեն ինչ կանեն գյուղացիների կրած վնասները փոխհատուցելու համար: Հանձնաժողով կազմվեց, գնահատվեցին վնասները, կառավարությունում նախագիծ ներկայացվեց: Նախագիծը ներկայացնող տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը նշել էր, որ մեկ բնակարանի համար հատկացվել է մինչև 4 մլն 600 հազար դրամ, ինչը բավարար է կեցության նորմալ պայմաններ ապահովելու համար: Նրա խոսքով՝ անհրաժեշտություն էր առաջացել աջակցություն ցուցաբերել վնասված շենք-շինությունների բնակիչներին՝ 22,350.0 հազար դրամ, գյուղատնտեսական անկած կենդանիների դիմաց՝ 684.2 հազար դրամ, և մշակաբույսերի ցանքատարածություններին պատճառված վնասի դիմաց՝ 1,746.0 հազար դրամ, ինչպես նաև անհրաժեշտ է աշխատանքներ տանել սելավատարների մաքրման և վերականգնման ուղղությամբ՝ 16,965.8 հազար դրամ:
Սակայն գյուղացիների մի մասը համարում է, որ դա բավարար չէ: «Մենք շատերս ամեն ինչ կորցրինք՝ տուն, գոմ, անասուն, մարդ կար՝ սաղ տան փողը, ոսկեղենը, ամեն ինչ ջուր քշել-տարել էր: Հերիք չի մինչև հիմա չենք կարողանում փողոցները մաքրել, հիմնական գործը մնաց մեզ վրա, հիմա էլ ասում են՝ բավարարվեք տվածով: Դա հերիք է: Բայց, Աստված չանի, թող իրենց հետ տենց բան պատահած լիներ, տեսնեինք՝ էդ փողով իրենք կկարողանայի՞ն իրենց կորցրածը հետ բերել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դժգոհեց տուժած գյուղացիներից մեկը:
Արթիկի համայնքապետ Մխիթար Վարագյանը ևս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ խնդիր կա, գյուղացիները առ այսօր դիմում են իրեն, բողոքում են, որ համարժեք չի փոխհատուցումը: «Կառավարության հաշվարկով՝ բոլորի փոխհատուցումները տրամադրվել են, բայց բնակիչները գալիս բողոքում են, որ քիչ է: Երեկ էլ եկել են բողոքելու: Բայց ես կարծում եմ՝ փոխհատուցումը համարժեք է եղել: Հանձնաժողով է կազմված եղել, ուսումնասիրվել, գնահատվել է վնասի չափը ու, ըստ այդմ էլ, հատուցում է եղել: Բայց հիմա մարդիկ մեկնաբանում են, որ չեն կարողացել էդ գումարով վերականգնել իրենց տները»,- ասաց Վարագյանը:
Համայնքապետը նշեց, որ մի քանի օր առաջ էլ գյուղացիների բողոքի հիման վրա մարզպետարանից խումբ է եկել, ուսումնասիրություն է կատարվել, որի ժամանակ արձանագրվել է, որ փոխհատուցումը համարժեք է եղել:
Վարագյանն ասաց, որ ինքն էլ է հետևել աշխատանքներին, ոմանք կարողացել են տրամադրված փոխհատուցումով վերականգնել տները, իսկ ոմանք՝ ոչ, բայց պատճառը չի պարզել:
Վարագյանը նշեց, որ համայնքապետարանը այդքան միջոց չունի, որ գյուղացիների բողոքի հիման վրա լրացուցիչ փոխհատուցում տրամադրվի: «Իսկ թե այլ ճանապարհով հնարավոր է, թե ոչ՝ չգիտեմ»,- ասաց Վարագյանը:
Այսինքն՝ տուժած գյուղացիները մնալու են բախտի քմահաճույքի՞ն՝ հարցին համայնքապետը պատասխանեց. «Ոչ, փորձելու ենք հնարավոր բոլոր ճանապարհներով խնդիրը կարգավորել»:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47