ՀՀ հյուսիսային հատվածները, որոնք նաև սահմանային են, ունեն ռազմավարական նշանակություն, առանձնակի հոգածության կարիք են զգում:
Նշենք, որ Լոռու և Տավուշի հատվածով է անցնում բոլորովին վերջերս գործադիրի կողմից հաստատված ՀՀ հիմնական տարանցիկ մայրուղիների վերականգնման և վերակառուցման հայեցակարգով նախատեսված Մ6 Վանաձոր-Ալավերդի ու մինչև Վրաստանի հետ պետական սահման հասնող միջպետական ճանապարհի վերականգնման ծրագրիը: Ծրագրի նպատակն է վերականգնել Վանաձոր քաղաքի և Բագրատաշենի միջև ընկած մոտ 90 կիլոմետր երկարությամբ հատվածը: Ճանապարհն անցնում է Լոռու և Տավուշի մարզերի 33 համայնքներով:
Կոմունիկացիոն առաջնային հարցերին զուգահեռ, առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով մայիսի 4-ին կայացած աշխատանքային այցի շրջանակներում գործադիրի ներկայացուցիչներն այցելել եմ Լոռու և Տավուշի մարզեր: Տեղում վարչապետին ներկայացվել են առաջնահերթ լուծում պահանջող մի շարք խնդիրներ:
Նմանօրինակ այցերի հիմնական նպատակը մարզերում առաջնային լուծում պահանջող հիմնախնդիրներին տեղում ծանոթանալն ու որոշակի լուծումներ առաջարկելն է:
Խնդիրների վերաբերյալ այսօր որոշակի պարզաբանումներ են կատարվել կառավարության նիստում: Նշվել է, որ Թումանյան համայնքի մանկապարտեզի շենքը գտնվում է անմխիթար վիճակում: Մանկապարտեզ հաճախում է շուրջ 60 երեխա և այն բարեկարգելու համար անհրաժեշտ է շուրջ 11.5 մլն դրամ: Թումանյան քաղաքն իր աշխարհագրական դիրքով բավականին ցրված է և ռելիեֆային բարդ դիրքի պատճառով բավականին խորդուբորդ դիրք ունի: Խնդրահարույց է նաև քաղաքի Նոր Միկրոշրջանի համար 4 բազմաբնակարան շենքի տանիքների վերանորոգումը, որի համար հատկացվել է 12 մլն դրամ: Նշենք, որ Թումանյան քաղաքն այն երեք կենտրոններից մեկն էր, որը մեկ տարի առաջ համայնքների խոշորացման ծրագրի առաջին փնջի շրջանակներում դարձավ տրածաշրջանի վեց համայնքների՝ Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր, համայնքային կենտրոնը:
Կառավարության անդամների այցի ընթացքում հաջորդ պրոբլեմատիկ քաղաքը Նոյեմբերյանն էր. այցի ժամանակ տեղի բնակիչները բարձրացրել էին Նոյեմբերյանը սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկելու հարցը, ինչը, նրանց խոսքով, հնարավորություն կտա օգտվել կառավարության սահմանած մի շարք արտոնություններից: Սոցիալական աջակցություն ստացող համայնքների ցանկում ներառվել է նաև Նոյեմբերյան համայնքը:
Գործադիրը որոշել է ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների առօրյա հոգսերը հնարավորինս մեղմելու և կենսապայմանները բարելավվելու նպատակով մշակել նախագիծ, որով լրացում է կատարվում սոցիալական աջակցություն ստացող համայնքների ցանկում: Սույն որոշմամբ համայնքի բնակիչների կենսապայմանների բարելավման նպատակով համայնքի բնակիչներին կտրամադրվի սոցիալական աջակցություն՝ բնական գազի, էլէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման տեսքով:
20:25
20:03
17:59
17:43
17:29
17:14
16:58
16:43
16:25
16:02
15:08
14:47
14:35
14:18
13:55
13:37
13:25
13:18
12:56
12:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:53
09:45
09:33
09:25
09:13
09:02
09:58
09:45
09:37
09:22
09:15
10:04
09:56
09:43
09:33
09:17
09:02
09:56
09:45
09:33
09:17
09:02
10:06
09:53
09:45
09:33
09:24
09:12
09:02
10:08
09:58
09:47
09:33
09:25
09:17
09:02
09:59
09:45
09:37
09:26
09:14
09:08
09:56
09:45
09:33
09:26
09:13
09:01
09:58
09:45