Վայոց Ձորի մարզում ապրիլի 29-ին սիբեխ հավաքելու ժամանակ տրակտորի կցորդի կողաշրջվելու հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած՝ Ռինդ գյուղի 7 բնակիչների վիճակը բավարար է, նրանցից 5-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին ասաց Ռինդի գյուղապետ Հուսիկ Սահակյանը:
Գյուղապետի խոսքով, մնացած երկու վիրավորն էլ դուրս կգրվեն առաջիկա ժամերին:
«Սիբեխը հավաքել են, վերադառնալիս տրակտորի կցորդը կողաշրջվել է, որովհետեւ գրունտային ճանապարհ է եղել, կցորդն էլ ծանր է եղել, թեքվել է, մեջը 10-11 մարդ է եղել, իրար վրա են ընկել, ինչի հետեւանքով վնասվածքներ են ստացել»,- ասաց գյուղապետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2017թ. ապրիլի 29-ին ժամը 16:00-ի սահմաններում, Ռինդ գյուղի «Ուլգյուր» կոչվող հանդամասում, Ռինդ գյուղի բնակիչ, 48-ամյա Մարլեն Սիմոնյանը՝ իր վարած 5556 NEWHOLLAND առանց համարանիշի տրակտորով, որին միացված է եղել նաեւ կցորդ, կողաշրջվել է: Վթարի հետեւանքով կցորդի ուղեւորներ՝ Արարատի մարզի Զանգակատուն գյուղի բնակիչ, 32-ամյա Հերմինե Խաչատրյանը, Ռինդ գյուղի բնակիչներ՝ 43-ամյա Անահիտ Միքայելյանը, 59-ամյա Թամարա Մնացականյանը, 31-ամյա Աննա Հովհաննիսյանը, 41-ամյա Արմեն Կյուրեղյանը, 33-ամյա Վահագն Վարդանյանը, 60-ամյա բնակիչ Լաուրա Առաքելյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47