New Indian Express պարբերականն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Հնդկաստան այցին և նշել, որ նա Հնդկաստան է ժամանում` «Ցեղասպանության մեղքը խղճին»:
Պարբերականը հիշեցրել է, որ Էրդողանի այցից օրեր առաջ` ապրիլի 25-ին, Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին Երևանում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ Էրդողանի այցից մեկ օր առաջ էլ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ընդունել էր Կիպրոսի նախագահին:
«Սա ողբերգություն է, աննկարագրելի տառապանք, որը մարդիկ մարդկանց են պատճառել»,-պարբերականը մեջբերել է Հնդկաստանի փոխնախագահի խոսքը Հայոց ցեղասպանության մասին:
«Հնդկաստանը հրաշալի գիտակցում է, որ, այդպես գործնականում ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, զայրացնում են թուրքերին, ովքեր կտրականապես մերժում են հայերին կոտորելու փաստը: Սա Թուրքիային հասցեագրված անուղղակի, բայց
ցավոտ ուղերձ է, Հնդկաստանին զայրացնում է Քաշմիրի տարածքի շուրջ խճճված վեճում Պակիստանին սատարելու Թուրքիայի դիրքորոշումը, իսկ Հնդկաստանը հայտարարել է Կովկասի ուղղությամբ նոր քաղաքականության մասին»,-գրել է The New Indian Express-ը` հիշեցնելով, որ Հայոց ցեղասպանությունը հաճախ անվանում են 20-րդ դարի առաջին
ցեղասպանությունը:
Պաշտոնական Նյու Դելին մտադիր է Էրդողանին դժգոհություն հայտնել այն կապակցությամբ, որ թուրքական կողմը ֆինանսական միջոցներ և մասնագետներ է տրամադրել Պակիստանի կողմից հսկվող Քաշմիրի ենթակառուցվածքների զարգացման համար:
Ըստ աղբյուրի՝ դիվանագիտական հաջորդ հարվածը՝ Էրդողանի այցից ժամեր առաջ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսին Նյու Դելիում ընդունելն ու նրա պատվին կարմիր գորգ փռելն է: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հստակ ասել է, որ Հնդկաստանը սատարում է Կիպրոսի ինքնիշխանությունը:
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44