Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է բարեփոխվի, այլապես նրան կսպառնա Frexit-ի հեռանկարը: Այդ մասին նախագահական ընտրությունների երկրորդ փուլից մեկ շաբաթ առաջ նա հայտարարել է BBC News-ին տված հարցազրույցում:
Մակրոնը վստահեցրել է, որ միշտ եղել և մնում է եվրոպամետ քաղաքական գործիչ:
«Նախընտրական արշավի ժամանակ ես մշտապես պաշտպանել եմ եվրոպական գաղափարները և եվրոպական քաղաքականությունը, քանի որ կարծում եմ, որ դա չափազանց կարևոր է ֆրանսիացի ժողովրդի համար»,- ասել է նա:
Բայց, Ֆրանսիայի նախագահի թեկնածուի կարծիքով, երկրի կեսը «զայրանում է այդ եվրոպական գաղափարի վրա»: Այդ պատճառով Մակրոնը վստահ է, որ Եվրամիությունը բարեփոխման կարիք ունի:
«Եթե ես որոշեմ քայլեր ձեռնարկել և շարունակել ԵՄ-ի ընթացիկ գործունեությունը, ես կդավաճանեմ իմ ժողովրդին, ես չեմ ուզում դա անել, որովհետև հաջորդ օրը մենք կստանանք Frexit կամ կրկին «Ազգային ճակատ»,- հայտարարել է Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում, որը տեղի է ունեցել ապրիլի 23-ին, Մակրոնը հավաքել է 24,01 տոկոս ձայն: Նրա հիմնական մրցակիցը՝ «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենը, հավաքել է 21,3 տոկոս ձայն: Երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 7-ին:
Frexit բառը ստեղծվել է Brexit-ի (ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը) համանմանությամբ` France (Ֆրանսիա) և exit (ելք) անգլերեն բառերի միակցմամբ:
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44