Մեծ Բրիտանիայում հինգշաբթի ուժի մեջ է մտել այսպես կոչված «օրինական թմրանյութի» նկատմամբ արգելքը, որը նախ եւ առաջ վերաբերում է ծխախոտային խառնուրդներին եւ «ուրախացնող գազին»:
Օրենքները, որոնք քրեորեն հետապնդելի են դարձնում նման նյութերի պատրաստումը եւ տարածումը, ուժի մեջ են մտել հինգշաբթի գիշերը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Արգելքը տարածվում է սփայսների, ուրախացնող գազի, սալվիա դիվինորումի եւ մեֆեդրոնի վրա: Սփայսը եւ մեֆեդրոնը ներկայացվում են որպես արգելված թմրանյութերի` ՄԴՄԱ-ի եւ մարիխուանայի սինթետիկ անալոգներ:
Ուրախացնող գազը կամ ազոտի ենթաօքսիդը եւ սալվիա դիվինորում բույսը (եղեսպակի տեսակ) առավել թեթեւ նյութեր են, սակայն դրանք եւս արգելվել են:
Անցյալ տարի Բրիտանիայում մոտ 100 մահ է տեղի ունեցել` կապված «օրինական թմրանյութերի» հետ: Նոր օրենքին համապատասխան, դրանց տարածումը կպատժվի մինչեւ յոթ տարի ժամկետով:
Շատ դիտորդներ համարում են, որ արգելքը չի լուծում խնդիրը: Խանութներում սփայսերի օրինական վաճառքի տարիներին խառնուրդների առեւտրականների մոտ հաճախորդների բազաներ են ձեւավորվել, որոնց նրանք ամենայն հավանականությամբ կշարունակեն խառնուրդներ վաճառել:
Փորձագետներն անհանգստանում են, որ ամբողջ առեւտուրն ուղղակի կվարվի անօրինական ուղիներով` փողոցներում եւ ինտերնետով:
Ռուսաստանում ծխախոտային խառնուրդների արգելքն ուժի մեջ է մտել 2010-ին, բայց առաջվա նման հաղորդագրություններ են ստացվում ծխախոտային խառնուրդների օգտագործումից մարդկանց մահվան մասին:
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
10:52
10:39
10:38
10:33
10:17
10:07
09:52
09:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44