Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան եւ «Հայազն» կուսակցություններն այսօր՝ մայիսի 1-ին, աշխատավորի իրավունքներին նվիրված խորհրդաժողովին հայտարարել են միացյալ քաղաքական խորհուրդ ձեւավորելու եւ ընդհանուր օրակարգ մշակելու մասին։ Ըստ այդմ, «Հայազն» կուսակցությունը հանդես կգա ՍԴՀԿ-ի դրոշի ներքո՝ որպես միացյալ մաս: Այդ առիթով խորհրդաժողովն ընդունել է 6 կետանոց մանիֆեստ։ «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանն իր ելույթում նշեց, որ աշխատավորի օրը նախաձեռնել են պայքար սկսել աշխատավոր քաղաքացու իրավունքների համար: Նրա խոսքով, այսօր տոնի հոտը չի զգացվում, քանի որ ամեն քայլի մարդու աշխատանքի իրավունքների խախտումներ են, ու արդյունքում մարդիկ վերմակով եւ դոշակով արտագաղթում են. «ՍԴՀԿ հետ մենք մի կողմ ենք թողել մեր կուսակցական ամբիցիաները ու հպարտությունը եւ միավորվել մեկ դրոշի ներքո ու քայլում ենք առաջ»։ ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանն էլ իր խոսքում նշեց, որ այսօր քաղաքական կարեւորագույն գործընթաց է տեղի ունենում. «Այն, որ երկու քաղաքական ուժ միավորվում են ոչ թե նախընտրական շրջանում, այլ այդ պրոցեսներից դուրս, եւ նպատակը գաղափարական միավորումն է, քաղաքական մտքի պատմության մեջ աննախադեպ երեւույթ է: Մենք միավորվում ենք, քանի որ մեր ուշադրության կենտրոնում ՀՀ-ն ու հայ ժողովուրդն է։ Մեղավոր է ոչ միայն իշխանությունը, այլեւ ընդդիմությունը, որ այդպես էլ ինստիտուցիոնալ ու ծրագրային ընդդիմություն չձեւավորվեց. մինչ օրս եղածները միայն ասում էին` դու գնա, որ ես գամ։ Իսկ մենք` «Հայազնի» հետ միասին լուծելու ենք այդ խնդիրը»: Նարեկ Գալստյանի խոսքով, ավելի ողբերգական քաղաքական օրակարգ, քան ապրիլյան ընտրություններին, չէր եղել, այն, որ ասում էին` ես ավելի շատ միլիոնների ներդրում կբերեմ, քան դու. «Դրա համար հասարակությունը ձայն տվեց ՀՀԿ-ին։ Մենք մեր օրակարգով ենք առաջնորդվելու եւ պաշտպանելու ենք հիմնականում աշխատանքի իրավունքը, որի համար կձեւավորենք խորհուրդ, որը կղեկավարի Արմեն Մկրտչյանը»:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02