Երևանը բավականին ճգնաժամային իրավիճակում է: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման ընթացքում հայտարարել է ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Երևանում մեկ շնչին բաժին ընկնող կանաչ տարածքի մակերեսը, միջազգային ստանդարտներով, երկու անգամ պակաս է, այսինքն՝ կրկնակի պակաս է: Երևանում ստրատեգիական նշանակության չլուծված խնդիրներ կան: Ես նաև համոզված ասում եմ, որ քաղաքային գործող իշխանությունները չունեն այդ ստրատեգիական խնդիրների լուծման անհրաժեշտության ընկալում և չունեն այդ խնդիրների լուծման պատկերացումները»,-ասել է քաղաքապետի թեկնածուն:
Նրա տվյալներով՝ Երևանի կանաչ տարածքներն այնքան են, որքան 1970 թվականին:
«Երևանի օդում փոշու պարունակությունը 1,3-ից 1,6 անգամ գերազանցում է թույլատրելի նորմը: Սա միջավայր է, որում մենք ապրում ենք: Սրանից բխում են հետևանքներ՝ առողջության, կյանքի որակի խնդիրներ: Այս խնդիրները վերջին տարիներին ոչ միայն չեն լուծվել, այլ գնալով խորանում են»,-ասել է նա։
Նիկոլ Փաշինյանի բերած տվյալներով՝ կան ավելի շատ տեխնիկական խնդիրներ: Երևան քաղաքում 820 կանգառ կա, որից ավելի քան 430-ում չկան կանգառասրահներ:
«Այսինքն, եթե մարդիկ ավտոբուսի են սպասում ու անձրև է գալիս, ապա ստիպված են թրջվելով սպասել»,-ասել է ԱԺ պատգամավորը և նշել, որ այս պահին Երևանի ավտոպարկում 230-ից ավելի ավտոբուս կա, որ կանգնած փտում է՝ տարբեր պատճառներով։ Ըստ նրա՝ պատճառաբանում են, որ վարորդ չկա, իսկ այդ վարորդներին այնպիսի աշխատավարձ են առաջարկում, որ ոչ ոք չի ցանկանում աշխատել:
«Ավտոբուսների պարկը պատկանում է համայնքին, իսկ երթուղայինները՝ մասնավոր անձանց, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին: Ըստ էության, խնդիր է դրվում այդ մասնավոր անձանց համար լրացուցիչ շահույթ ապահովել՝ ավտոբուսային պարկը լիարժեք չշահագործելու հաշվին, նույնը վերաբերում է տրոլեյբուսներին:
Երևանում ինչը, որ տեղի է ունենում՝ ճանապարհ, մետրոյի նորոգում, տեսանելի է: Այդ ամենը վարկային միջոցներ են: Գնում են մի հատ մեծ տոկոսով վարկ են վերցնում, բերում են, այդ վարկով ինչ-որ բան են անում, հետո այդ վարկը, որպես պետական բեռ, դնում են ժողովրդի վրա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Քարոզարշավի՝ «Ելք» դաշինքի տարբերակը՝ բակայինը, Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների համար իրադարձություն է որակում, որովհետև միանգամից 4-5 ԱԺ պատգամավոր է գնում բակեր, մարդկանց հետ շփվում, ծանոթանում նրանց խնդիրներին: Նա առաջարկել է քաղաքապետի թեկնածուների միջև բանավեճ կազմակերպել, բայց չի ստացվում, որովհետև բոլոր կողմերը չէ, որ համաձայնում են մասնակցել:
«Եթե բանավեճ է, ապա պետք է լինի լիարժեք ֆորմատով՝ երեք թեկնածուի միջև: Եվ Տարոն Մարգարյանը միակ թեկնածուն է, որ ի սկզբանե մերժում է գաղափարը: Այսինքն, եթե Տարոն Մարգարյանը համաձայնի բանավիճել, բանավեճը տեղի կունենա, բայց չեմ կարծում, թե ինքը բանավեճին կմիանա»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47