Հայաստան «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պաշտպանը կդիմի Վճռաբեկ դատարան:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը:
«Վերաքննիչ դատարանը մերժեց ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանքի վերաբերյալ ներկայացված բողոքը, ինչից հետո մենք որոշում ենք կայացրել դիմել Վճռաբեկ դատարան»,-ասաց պաշտպանը:
Նա հայտնեց, որ Վերաքննիչ դատարանի որոշումն այսօր է ստացել և առաջիկա 15 օրվա ընթացքում կդիմի Վճռաբեկ դատարան:
Հարցին, թե ի՞նչ հիմնավորումներ է ներկայացրել Վերաքննիչ դատարանը, պաշտպանն ասաց. «Կարելի է ասել՝ հիմնավորում չկա: Ասվում է, որ առաջին ատյանը ճիշտ որոշում է կայացել, Սամվել Բաբայանը կթաքնվի և կխուսափի վարույթ իրականացնող մարմնից»:
Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը բերման էր ենթարկվել մարտի 22-ին։ Մարտի 24-ին առաջին ատյանի դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի որոշումը:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01