Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչների հետ:
Նուբարաշենցիներին ներկայացնելով Հանուն Երևանի նախընտրական ծրագրի դրույթները, Տարոն Մարգարյանը հատկանշել է նոր աղբավայրի կառուցումն ու հին աղբավայրերի մեկուսացումը՝ ընդգծելով, որ դրանց ուղությամբ այսօր արդեն հստակ քայլեր են արված:
«Մեր առաջնահերթություններից մեկը տասնամյակներ շարունակ Երևանի խրոնիկ խնդիրը դարձած ու ամենաշատը հենց նուբարաշենցիներին հուզող, աղբավայրի խնդրի լուծումն է: Խնդիր, որը մի՛շտ եք բարձրացրել մեր հանդիպումների ժամանակ, ու ես այսօր վստահորեն կարող եմ հայտարարել, որ առաջիկա 5 տարում մենք վերջնականապես կլուծենք այն:
Եվ լուծումներն էլ կլինեն միջազգային չափնիշներին համապատասխան, ինչը նշանակում է, որ այն տհաճ հոտն ու տեսարանը, որի ամենօրյա ականատեսը նախ և առաջ նուբարաշենցիներն են, այլևս կմնա որպես անցյալի վատ երազ:
Կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխան նոր աղբավայր, իսկ ներկայիս աղբավայրն էլ կմեկուսացվի ու դրա տեղում կլինի ամբողջությամբ կանաչ տարածք:
Տարիներ անց Երևանի գալիք սերնդին գուցե նույնիսկ դժվար լինի հավատալ, թե այդ տեղում երբևէ եղել է աղբավայր:
Կկառուցվի նաև աղբի տեսակավորման և վերամշակման գործարան, ինչպես նաև արտանետվող գազերի հավաքման և այրման կայան, որը կարտադրի էլեկտրաէներգիա: Սա աշխարհի զարգացած քաղաքների փորձն է ու, համոզվա՛ծ եղեք, որ մեր ապագայի Երևանը, ընդամենը մի քանի տարի անց, նաև ա՛յս հարցում չի զիջի այդ քաղաքներին»,- նշել է Տարոն Մարգարյանը:
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
12:35
12:17
12:03
11:46
11:37
11:21
11:05
10:48
10:34
10:16
09:54
09:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18