«Հրապարակ» թերթը գրում է.
«Վերջին ԳՄ նիստից հետո Սերժ Սարգսյանին «տետ ա տետ» հյուրընկալվող ծերերը նկատել են, որ այս անգամ ՀՀԿ խոսնակ, Տարոնի շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը երկար է մնացել նախագահի մոտ` 30-40 րոպե։ Երբ նա դուրս է եկել «շեֆի» մոտից, ծերերը խորազնին նայել են նրա աչքերի մեջ` հասկանալու, թե ի՞նքն է «Խաչիկյանը», խոսք գնացե՞լ է իր` ԱԺ նախագահ դառնալու մասին, թե՞ ոչ: Շարմազանովը չորով ժխտել է, չնայած հաջորդ օրը նույն ծերերը տեսել են Շարմազանովի աշխատասենյակում սպասող Ահարոն Ադիբեկյանին, որը հենց այնպես չի «հայտնվում» պաշտոնյաների աշխատասենյակներում:
Բոլոր դեպքերում, չնայած Շարմազանովի «ով» ազգանվանն ու մասամբ հունական պատկանելությանը, ՀՀԿ-ում հնարավոր են համարում նրա ԱԺ նախագահ դառնալը, մանավանդ որ երիտթեւում նրա օգտին լոբբինգ անողները բավականին շատ են:
ՀՀԿ-ի մասով այս պահի դրությամբ հայտնի է` Արփինե Հովհաննիսյանը հաստատապես գնում է ԱԺ` պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի հնարավոր հեռանկարով, իսկ եթե ԱԺ նախագահ դառնա Շարմազանովը, գուցե նաեւ ԱԺ փոխնախագահի հեռանկարով:
Հրայր Թովմասյանը չի դառնում ոչ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ եւ ոչ էլ արդարադատության նախարար. առժամանակ` մինչեւ 2018թ., մնում է ԱԺ-ում: Ասում են՝ նստելու է Մհեր Շահգելդյանի սենյակում, իսկ 18-ին կգնա ՍԴ` նախագահելու:
Ի դեպ, միանշանակ է նաեւ Վիգեն Սարգսյանի կարգավիճակը. նա մնում է ՊՆ-ում: Այս պահին, Արտակների ՊՆ տրանզիտից հետո, ԱԺ բոլոր մշտական հանձնաժողովները կազմուպատրաստ սպասում են իրենց նոր տերերին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56