Սպանդանոցներում անասնաբույժների վերահսկողությամբ անասունների մորթ իրականացնելը, իհարկե, ավելի քաղաքակիրթ եղանակ է, շուկայում պատահական հիվանդություններ չեն հայտնվի, բայց այստեղ պետք է զգույշ լինենք, որ այս ոլորտը չմոնոպոլիզացնեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
«Պետք է զգույշ լինենք, որ այս ոլորտը չմոնոպոլիզացնեն, մի քանի հոգու ձեռքը չտանք: Նույն կաթի պատմությունը չլինի, թե գյուղացուց ինչպես են կաթ առնում. մենք խանութից գնում ենք 400-420 դրամով, բայց գյուղացուց մթերում են 100 դրամով։ Այստեղ մենք այդ վտանգը տեսնում ենք, որ գյուղացուն ուղղակի կարող են թալանել»,-նշեց նա:
Բերբերյանի խոսքով՝ այժմ անասունների մորթ է իրականացվում և՛ սպանդանոցներում, և՛ դրանցից դուրս, բայց հիմնականում շուկայում հայտնվում են սպանդանոցների մսերը։
«Օրենքը դեռ ուժի մեջ չի մտել, կարծում եմ՝ աշնանը սպանդանոցների մասին օրենքը ուժի մեջ կմտնի, բայց պետք է այնպես անենք, որ այդ սպանդանոցները գյուղացու գլխին մի պատուհաս չդառնան»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է մսի շուկայում թանկացումներին, Բերբերյանը նշեց, որ մսի շուկան դեռ կայուն է, եթե թանկացումներ էլ լինեն, ապա աշնանը: Հրաչ Բերբերյանը նաև հայտնեց, որ Հանրապետությունում անասնագլխաքանակը մոտ 20 տոկոսով պակասել է, բայց, նրա համոզմամբ՝ դա ևս թանկացումների չի բերի:
«Կարծում եմ՝ դրանից թանկացում չի լինի, որովհետև ազգաբնակչությունն էլ է պակասում: Եթե մի քանի տարի առաջ մենք ցնցում ապրեցինք, երբ 130 հազար մանր եղջերավոր անասուն հանրապետությունից միանգամից արտահանվեց, այսօր այդ տենդենցը կանոնակարգվել է, և ներքին շուկայի վրա դա չի ազդի: Այսինքն՝ մենք ոչխարի մսի մասով ինքնաբավ ենք»,- ասաց նա:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47