«Սահմանադրական դատարանը այնպիսի բարձր չափանիշներ է սահմանել ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար, որ, ըստ էության, ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մեխանիզմ գրեթե չկա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի կողմից «Կոնգրես-ՀժԿ»-ի դիմումի մերժմանը:
Փաստաբանի խոսքով՝ դատարանը դիմող կողմից պահանջում է փաստացի ապացուցել, որ խախտումները ազդել են ընտրությունների արդյունքների վրա, ինչը ապացուցելն անհնար է: «Տրամաբանությունն այն է, որ կողմը պետք է ապացուցի, թե այդ խախտումները կրե՞լ են զանգվածային բնույթ, թե՞ ոչ, դրանք կարո՞ղ էին ազդել ընտրությունների վրա, թե՞ ոչ: Իսկ ՍԴ-ն պահանջում է ապացուցել, թե այդ խախտումները փաստացի կարո՞ղ էին ազդել, թե՞ ոչ, ինչն ապացուցելը, ինչպես արդեն նշեցի, անհնար է: Սահմանադրական դատարանը տրամաբանությունը տանում է այն ուղղությամբ, որ այդ խախտումները ոչ թե կարող էին ազդել, այլ՝ ազդե՞լ են, թե՞ ոչ»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ անընդունելի է այդ տրամաբանությամբ զարգացնել իրավունքը, քանի որ անհնար է դառնում ապացուցել պահանջը, և հետևաբար անիմաստ է դառնում նաև ՍԴ դիմելը:
Փաստաբանը որպես օրինակ բերում է դպրոցների և մանկապարտեզների տնօրենների կողմից ՀՀԿ-ի համար ձայն հավաքելու ձայնագրությունները: Նրա խոսքով՝ անհնար է ՍԴ-ի կողմից դրված չափանիշների պարագայում ապացուցել՝ դրանք ազդե՞լ են ընտրությունների արդյունքների վրա, թե՞ ոչ. «Հիմա ՍԴ-ն պահանջում էր ապացուցել՝ դրանք փաստացի ազդե՞լ են արդյունքների վրա, թե՞ ոչ, բայց որ դրանք կարող էին ազդել՝ փաստ է: Ամբողջ խնդիրը ՍԴ-ի սահմանած չափանիշներն են, որոնց պարագայում հնարավոր չէր ապացուցել այդ ձայնագությունների ազդեցությունը»:
Փաստաբանը դժվարանում է ասել՝ ՍԴ-ի կողմից բարձր չափանիշներ սահմանելիս ինչն է առանցքում եղել՝ իրավունքի գերակայությո՞ւնը, թե՞ քաղաքական բաղադրիչը: «Հայաստանի Հանրապետությունը փոքր պետություն է, պատմություն չունի, իրավունքի զարգացման առումով մեծ պատմություն չունի, դատարանները շատ կաշկանդված են գործադիր իշխանությամբ, դատական իշխանությունը կապված է գործադիրի հետ, և այդ կապը ոչ մի կերպ չի կտրվում: Հետևաբար սխալ կլինի ասել, որ իրավունքի սխալ զարգացման ուղղությունն է ընտրված: Սա այն հարցն է, որը Հայաստանում չի կարող թողնվել ՍԴ դատավորների հայեցողությանը: Այստեղ իշխող կուսակցության շարունակության հարցն է, որտեղ ակնկալել, որ իրավունքը գերակա կլինի, հնարավոր չէ»,- նկատեց Բաղդասարյանը:
Ստեղծված իրավիճակում, այնուամենայնիվ, ամեն ընտրությունից հետո ընդդիմությունը դիմում է ՍԴ՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Բաղդասարյանի խոսքով՝ դժվար է ասել, թե մարտավարական առումով որքանով է ճիշտ ՍԴ դիմելը: Նրա խոսքով՝ հարցը բարձրաձայնելով, ՍԴ դիմելով՝ հանրության, միջազգային հանրության ուշադրությունը սևեռվում է խնդրի վրա, պարզ է դառնում, որ ընտրությունների հանդեպ վստահություն չկա, դատական համակարգի հանդեպ՝ նույնպես, սակայն ակնկալել, որ սահմանված չափանիշների պարագայում հնարավոր է արդյունքի հասնել, բացառված է:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47