Օրեր առաջ իր գրասենյակում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքը «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի եթերում փաստաբան Տիգրան Աթանեսյանը որակեց որպես մահափորձ:
«Եթե պալատի (ՀՀ Փաստաբանների պալատի) խնդիրները չլուծվեն, սա վերջին դեպքը չի լինելու: Ես չեմ պատրաստվում իջնել այդքան ու վրեժխնդիր լինել, իմ անձի դեմ չէ, փաստաբանի դեմ է։ Պայքարը հրապարակային է, սա փաստաբան ծեծելու առաջին դեպքը չէ, ցավոք, չեն ուզում հրապարակային դարձնել»,-ասաց նա։
Ըստ փաստաբանի՝ ինքը ճանաչել է այն 4 հոգուն, որ փորձել են խեղդել իրեն, բայց որևէ հարաբերություն, շփում չի ունեցել:
«Ներխուժեցին 4 հոգով: Օգնականիս ասացին, որ դուրս գա, բնականաբար օգնականս դուրս չեկավ, որից հետո անմիջապես խփեցին, ոչ մի խոսակցություն, ոչ մի բան չի եղել: Ես չհասկացա էլ՝ ինչ է կատարվում: Ծեծված չէ, բայց որ քեզ փորձում է խեղդամահ անել մարտական թեքվանդոյի չեմպիոնը, և հիմա նա հայտարարում է, որ ես եմ իրեն ծեծել, ապա շատ տարօրինակ վիճակ է: Բայց եթե ինքն ընդունում է, որ ես իրեն ծեծել եմ, ուրեմն ես Չակ Նորիսն եմ»,- հեգնեց փաստաբանը:
Այս գործողության մոտիվացիան, Տիգրան Աթանեսյանի պնդմամբ, Փաստաբանների պալատին ուղղված իր և իր գործընկերների քննադատությունն է, որ քանի ամիս է՝ հնչեցնում են:
«Ինչի՞ է վերածվել Պալատը, ինչի՞ է գնում փաստաբանությունը, այն իրական վտանգի տակ է, բավականին անդուր բարքեր են ձևավորվել, որոնք արտահայտվում են փաստաբանների դեմ հոդված պատվիրելով և այլ ձևերով»,- ասաց փաստաբանը:
Տիգրան Աթանեսյանը վստահ է, որ հարձակումը եղել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գիտությամբ:
«Ես չգիտեմ՝ ինչպես է ասել, ինչ է ասել, բայց որ իր աշխատակիցներն առանց իր թույլտվության և գիտության բացառվում է՝ ինչ-որ քայլ կատարեն, վստահ եմ: Ես ուղղակի ճանաչում եմ բարքերը, գիտեմ այդ մարդկանց մոտեցումը նախագահին և նախագահի մոտեցումն իր աշխատակիցներին: Դա պարզապես բացառված է, կան բաներ, որ աքսիոմատիկ են»,- վստահեցրեց փաստաբան Աթանեսյանը և նշեց, որ փաստաբանական գրասենյակը հատուկ ռեժիմով հսկվող տարածք է, այնտեղ չի կարելի խուզարկել անգամ: Դատարաններն իրավունք չունեն գրասենյակը խուզարկելու սանկցիա տալ:
«Մարդիկ դա գիտակցելով՝ եկել են ինձ հետ վրեժխնդիր լինելու, և պատճառն ինչ-որ գրառումները չեն: Այսինքն՝ առանց Արա Զոհրաբյանի թույլտվության բացառվում է, որ նրանք գային, հարձակվեին ինձ վրա»,- վստահ է փաստաբանը:
Տիգրան Աթանեսյանը պատմեց, որ ծեծկռտուքը պատճառաբանում են նրանով, որ սոցիալական ցանցում մի փակ խմբում իր գրածները ծեծողներն իրենց են վերագրել և որպես վիրավորանք են ընդունել:
«Թող զանգեին, ճշտեին՝ իրենց եմ նկատի ունեցե՞լ, թե ոչ: Մենք փոքր ժամանակ քյալություն էինք ասում սրան: Եթե զանգեին, գնայինք, խոսեինք, այդ ժամանակ կլիներ տղամարդավարի, ոչ ոք չէր իմանա: Բայց, ցավոք, այդպես չեղավ»,-ափսոսանք հայտնեց Տիգրան Աթանեսյանը:
Նա պարզաբանեց, որ իր և փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հարաբերությունները մինչև անցած տարվա դեկտեմբեր շատ հարթ են եղել:
«13 թվականին, երբ ես պարտվեցի նախագահական ընտրություններում, առաջինը շնորհավորել եմ Զոհրաբյանին և երեք տարի որևէ բանի չեմ խառնվել, ինձ պահել եմ հեռու, ինչպես պիտի պահեր իրեն պարտված թեկնածուն»,-ասաց փաստաբանը:
Ըստ նրա՝ կա մեկ այլ, կոնկրետ պատճառ, ինքը կասկածներ ունի: Ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ Արա Զոհրաբյանը, Տիգրան Աթանեսյանի խոսքով, իրեն թույլ է տվել մտնել պալատի անդամների ընտանեկան խնդիրների մեջ:
«Օրինակ՝ Արմեն Սողոմոնյանի տուն նամակ էր ուղարկել 99 թվականի մի դժբախտ դեպքի հետ կապված, գրելով՝ պարոն Սողոմոնյան, Դուք 99 թվականին կենակցելով այսինչի հետ, այ սենց բան է եղել, պատահական կրակոց և մահ... Տուն է ուղարկել, որ Արմենի կինն ու երեխան կարդա՞ն, Արմենի գրասենյակի հասցեն հոյակապ գիտի, որպեսզի ընտանիքում խժդժություններ լինեն, կինը նեղանա, հուզվի, 18 տարի առաջ պատահած մի դեպք:
Հետո իմ ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություններ սկսեցին տարածվել մի կայքով, որ, ես գիտեմ, ղեկավարվում է Արա Զոհրաբյանի կողմից: Մենք էլ որոշեցինք, որ սրան պետք է տանք համարժեք պատասխան: Կարճ ուսումնասիրությունից հետո պարզեցինք, որ նա սովորել է Գլաձոր համալսարանում և միաժամանակ ծառայել է բանակում՝ և, և: Դա հնարավոր չէ»,-նշեց Տիգրան Աթանեսյանը:
Փաստաբանը վստահեցնում է, որ, եթե դիպլոմն անօրինական է, Արա Զոհրաբյանը փաստաբան լինելու իրավունք չուներ, հետևաբար նաև՝ Փաստաբանների գրասենյակի նախագահ:
«Մենք պատրաստվում ենք հայց ներկայացնել Արա Զոհրաբյանի նախագահությունն ու փաստաբան լինելն անվավեր ճանաչելու փաստով: Դատարանը ոնց կորոշի, կորոշի»,-եզրափակեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47