Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարին և «Երևաննախագիծ» ընկերությանը հանձնարարել է վարչական շրջանում նոր մանկապարտեզ հիմնելու նպատակով կազմել նախագիծ-նախահաշվարկ: Բացի այդ, քաղաքապետը հանձնարարել է նախագծի պատրաստումից հետո անմիջապես մեկնարկել բուն շինարարական աշխատանքները:
«Նուբարաշենում այսօր գործում է ընդամենը մեկ մանկապարտեզ: Հիմնելով նորը` մենք ըստ էության կլուծենք տեղի բոլոր երեխաների մանկապարտեզ հաճախելու խնդիրը, ինչը ներկայում բնակիչների համար առաջնահերթ խնդիրներից մեկն է: Նախօրեին լինելով Նուբարաշենում՝ տեղում ծանոթացել եմ նոր մանկապարտեզի համար նախատեսված շենքային պայմաններին: Մենք պետք է օր առաջ սկսենք աշխատանքներն ու հնարավորին սեղմ ժամկետում ավարտենք այն», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցության ժամանակ աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում սահմանվել է խիստ հսկողություն՝ ավարտական միջոցառումների կազմակերպման նպատակով հնարավոր դրամահավաքության դեպքերը բացառելու ուղղությամբ:
Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումների անցկացման վերաբերյալ մշակույթի և տուրիզմի վարչության պետը զեկուցել է, որ նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են: Մայիսի 9-ին բոլոր վարչական շրջանների կենտրոնական հատվածներում, հուշարձանների հարակից տարածքներում, մշակույթի տներում կազմակերպվելու են տոնական միջոցառումներ:
Խորհրդակցությանը զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունը` ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով: Պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել ամենօրյա խստացված հսկողությունը:
Անդրադառնալով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել հանրությանն ավելի մանրակրկիտ ու մատչելի ներկայացնել գործընթացի կազմակերպման ուղղությամբ իրականացված փոփոխությունների առավելությունները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47