Վրաստանում մոտ 15 հազար 600 երեխաներ վտանգավոր աշխատանք են կատարում: Այս մասին հայտարարել է Հանրային պաշտպանի տեղակալ Եկատերինա Սխիլաձեն` «Կանանց, երեխաների եւ առողջության սահմանափակ հնարավորություններով անձանց աշխատանքը. Խնդիրներ ու մարտահրավերներ» թեմայով հանրային բանավեճի ժամանակ, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:
Սխիլաձեն ներկայացրել է այդ ոլորտում հետազոտության արդյունքները: Օմբուդսմենի աշխատակազմում կարծում ն, որ աղքատության եւ անպատշաճ կենսամակարդակի հետեւանքով երեխաները ստիպված իրենց տարիքին եւ հոգեբանաֆիզիկական զարգացմանը չհամապատասխանող աշխատանք են ստիպված լինում կատարել: Աշխատանքի պատճառվ երեխաները հաճախ լքում են դպրոցը:
«Վրաստանում 5-17 տարեկան 571 հազար երեխաներ են ապրում, նրանցից 24,4 հազարն աշխատում է, իսկ մոտ 63,9 տոկոսը, այսինքն` 15 հազար 600 երեխաների վտանգավոր աշխատանք են կատարում», — նշել է Սխիլաձեն:
Սխիլաձեն խոսել է նաեւ կանանց նկատմամբ աշխատանքային խտրականության մասին` նշելով, որ դեպքեր կան, երբ գործատուները տարիքի ու արտաքինի հետ կապված չափանիշներ են առաջ քաշում:
Վրաստանում ավելի քան 124,5 հազար սահմանափակ հնարավորություններով անձինք կան, ովքեր կառավարությունից սոցիալական նպաստ են ստանում:
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
17:05
16:46
16:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55