ՀՀ ազգային ժողովում է գտնվում «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որում լրամշակված և բարեփոխված են անվճար իրավական օգնության տրամադրմանն առնչվող դրույթները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Փաստաբանների պալատի մամուլի կենտրոնից, այս մասին Վաշինգտոնի Legal Aid Society կազմակերպության իրավաբանական տնօրեն Չին Լիի հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Նախագծում ներառվել են Հանրային պաշտպանի գրասենյակին զուգահեռ անվճար իրավական օգնության նոր մեխանիզմներ, որոնց կյանքի կոչելու դեպքում փաստաբաններին կամավոր անվճար իրավական օգնության մղելու հիմքեր են նախանշվելու:
Չին Լին նշել է իր կազմակերպության ստեղծման նպատակները, քաղաքացիական գործերով Pro Bono (կամավոր անվճար) ծառայություններ մատուցելու ձևավորված ավանդույթները և փաստաբանական գրասենյակների հետ համագործակցության եղանակները: Ներկայացնելով նահանգային և դաշնային մակարդակներում իրավական անվճար օգնության առանձնահատկություններն ու տարբերությունները՝ Չին Լին անդրադարձել է բոլոր համակարգերին հատուկ օրինաչափություններին՝ նշելով, որ կամավորության սկզբունքով իրավական ծառայություններ մատուցելը փոխշահավետ է փաստաբանական գրասենյակների, անհատ փաստաբանների և այդ հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների համար:
Նա տեղեկացրել է, որ Pro Bono ծառայություններ մատուցած և դրանք ֆինանսավորած փաստաբաններն ու փաստաբանական գրասենյակները հաշվետու են Ամերիկայի փաստաբանների միությանը և տարեկան կտրվածքով այս ուղղությամբ տարվող իրենց աշխատանքների, ժամերի քանակի վերաբերյալ տեղեկություններ են տրամադրում Ամերիկայի փաստաբանների միությանը: Հետագայում փաստաբանների աշխատանքը սանդղակավորվում և զետեղվում է Ամերիկայի փաստաբանների միության պաշտոնական կայքում:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47