2017 թվականի հունվար-մարտ ամիսներին Թուրքիան ներկրված էներգակիրների համար վճարել է 9.1 մլրդ դոլար, ինչը 39 տոկոսով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարված վճարից:
Ըստ թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներկրվող էներգակիրների համար Թուրքիան վճարել է 6.49 մլրդ դոլար:
Հրապարակաված տվյալների համաձայն՝ 2017-ի առաջին եռամսյակում Թուրքիայի ընդհանուր ներկրման ծավալը կազմել է 50.94 մլրդ դոլար:
Թեմայի վերաբերյալ պարզաբանումներ տված Թուրքիայի «Էներգետիկ շուկաների և քաղաքականության ինստիտուտի» տնօրեն Վոլքան Օզդեմիրը ծախսերի ավելացումը բացատրել է ոչ միայն ծավալների մեծացմամբ, այլև էներգակիրների գների աճով:
Նա հիշեցրել է, որ նախորդ տարվա հունվար-մարտ հատվածում Թուրքիայում նավթի գինը նվազել էր մինչև 30 դոլար, իսկ այս տարի կրկին բարձրացել է` հասնելով 50-ի: Թուրք մասնագետը որպես 2-րդ պատճառ մատնանշել է երկրում բնական գազի օգտագործման ծավալների աճը:
«Այս երկու պատճառները Թուրքիայի` էներգակիրների սպառման ծախսերը կավելացնեն 1/3-ով: Նախորդ տարի 30 միլիարդի իջած էներգետիկ ծախսերը, այս տարի կրկին կբարձրանան` հասնելով 40 միլիարդի»,- ասել Օզդեմիրը:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47