Թուրք սյունակագիր Օրայ Էյինը թուրքական ամենախոշոր «ՀաբերԹյուրք» կայքի իր սյունակում անդրադարձել է Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» խմբավորման անդամների ու պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործում նրանց ունեցած դերի, ինչպես նաև Հայկական հարցի թեմայով որդեգրած դիրքորոշմանը:
Էյինը պնդում է, որ գյուլենականները Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում լայն աջակցություն են ցույց տվել աշխարհասփյուռ հայությանը:
Միևնույն ժամանակ սյունակագիրը նշում է, որ Դինքի սպանությունը պետական պաշտոններ զբաղեցնող գյուլենականների ձեռքի գործն է և այդ առիթով հիշեցնում է, որ անգամ Դինքին սպանող Օգյուն Սամասթի հետ բանտում թուրքական դրոշակով լուսանկարված պաշտոնյաները գյուլենականներ են:
Էյինն իր հոդվածում, փորձելով բացահայտել գյուլենականների «հայկական» ծրագիրը, Հայոց ցեղասպանության վերաբերյալ գյուլենականների դիրքորոշմանը հակադրում է Դինքի սպանությունն ու նշում, որ գյուլենականները մինչև Դինքի գործում իրենց մեղքն ապացուցող նոր դատական մեղադրական ակտի հրապարակումը այդպիսով փորձել են հայերի բարեկամ ձևանալ:
Հիշեցնենք, որ Դինքի սպանության գործով մեղադրյալների աթոռին հայտնված նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հարուցված են նաև հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի հետ առնչություն ունենալու մեղադրանքով դատական գործեր:
Դինքի սպանության հետ նրանց անմիջական կապի մասին փաստող տեսանյութերն ի հայտ եկան հենց հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ համարվող Ֆեթուլլահ Գյուլենի թիմակիցների դեմ պետության կողմից սկսված լայնածավալ որսի ընթացքում:
Սեպտեմբերին համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որում Դինքի սպանության օրը երևում է, թե ինչպես է մարդասպան Օգյուն Սամասթն իր քայլերն ուղղում դեպի «Ակօսի» խմբագրության շենք, այդ նույն տեսանյութում երևում են նույն տարածքում անհանգիստ այսուայն կողմ քայլող տղամարդիկ, որոնք, կարծես, նշան են տալիս Օգյուն Սամասթին:
Ավելի ուշ համացանցում տարածվել է ևս մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է թուրքական ոստիկանության պաշտոնյաներից մեկը բանտում ողջագուրվում և լուսանկարվում Սամասթի հետ:
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44