Ամերիկացի գիտնականները դեղորայք են ստեղծել, որը մկանների բջիջներին ստիպում է քայքայել նույնքան ճարպ, որքան ինտենսիվ ֆիզիկական վարժությունները։ Ընդ որում՝ դեղորայքը բարձրացնում է մարմնի դիմացկունությունը 70 տոկոսով։ Այս մասին ասվում է Cell Metabolism ամսագրում հրապարակված հոդվածում։
«Սպորտով զբաղվելն ակտիվացնում է մեր մկաններում պարունակվող PPARD գենը, սակայն մեզ հաջողվել է ապացուցել, որ նույն բանին կարելի է հասնել առանց մկանները լարելու։ Սա նշանակում է, որ մենք կարող ենք մեր ֆիզիկական դիմացկունության մակարդակը բարձրացնել մինչև մարզիկի դիմացկունության մակարդակի՝ ոչ մի ջանք չգործադրելով դրա համար», - ասել է Սալկա ինստիտուտի գիտնական Վեյվեյ Ֆանը։
Ֆանի խոսքով՝ ինքն ու իր գործընկերներն արդեն մի քանի տարի ուսումնասիրում են՝ ինչպես է մարդու մարմինը քայքայում կալորիաներն ու ավելի դիմացկուն դառնում պարբերաբար սպորտով զբաղվելու դեպքում։ Գիտնականներին հետաքրքրում են այն գեները, որոնք ստիպում են մարմինը ճարպն օգտագործել որպես էներգիա ստանալու հիմնական աղբյուր։
Նշվում է, որ կենսաբանները ստեղծել են GW1516 մոլեկուլը, որն ազդում է PPAR գենի ընկալիչների վրա՝ կարգավորելով ինսուլինի աշխատանքը։ Նրանք գիտափորձ են անցկացրել և կրծողների օրինակով ցույց տվել, որ այդ մոլեկուն օգնում է քաշ կորցնել։
Հետաքրքրական է, որ GW1516-ի նման դեղորայքը կարող է չաղ մարդկանց օգնել ոչ միայն ավելորդ քաշ կորցնել, այլ նաև ավելի ակտիվորեն զբաղվել սպորտով և ավելի դիմացկուն դառնալ շնորհիվ մկանների՝ մետաբոլիզմի նոր տեսակին «անցնելուն»։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02