Գերմանական «ADK» հանդեսում հրապարակվել է «Լեռնային Ղարաբաղը նոր սահմանադրություն որդեգրեց. դիտորդների տպավորությունները» վերնագրով ծավալուն հոդված:
Հոդվածը համահեղինակել են փետրվարի 20-ին Արցախի սահմանադրական հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացրած ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության երկու նախկին դեսպաններ Ռայներ Մորելը (2012-2015 թթ.) և Հանս-Յոխեն Շմիդթը (2009-2012 թթ.), ովքեր ներկայացրել են իրենց տպավորություններն ու գնահատականները:
Գերմանացի դիտորդները նշել են, որ չնայած բարդ իրավիճակին, որում երկար ժամանակ գտնվում է ԼՂՀ-ն (իր պետականության կերտման հենց սկզբից Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմը, այնուհետև Ադրբեջանի հետ 1994 թվականին միջազգայնորեն կնքված հրադադարի պայմանագիրը, որն անընդմեջ խախտվել է՝ ընդհուպ մինչև անցած տարվա ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից սահմանի ողջ երկայնքով վերսկսված ռազմական հարձակմամբ) 2006թ.-ին հաջողվել է ժողովրդավարական Սահմանադրություն հռչակել, և այդ իսկ Սահմանադրությանը համապատասխան՝ ժողովրդավարական ինստիտուտներ կառուցել:
«Այս հանրաքվեն, ինչպես նաև նախորդ հանրաքվեները և խորհրդարանական ու նախագահական ընտրությունները, ամրացրեցին ԼՂՀ դե-ֆակտո պետության միջազգային իրավական արդյունավետությունը»,- նշել է հոդվածի համահեղինակ Մորելը և, անդրադառնալով ադրբեջանաղարաբաղյան հակամարտության թեմային, հավելել, որ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտությունը 21-րդ դարում կարող է միայն բանակցությունների սեղանի շուրջ լուծվել:
Իր հերթին դեսպան Շմիդթն ընդգծել է, որ ուրախալի է, որ 2017 թվականի փետրվարի 20-ին Արցախում տեղի ունեցած Սահմանադրական հանրաքվեն ընթացել է միջազգայնորեն ընդունված պահանջներին համապատասխան: «Եվ այս քաղաքական իրադարձությունը թերագնահատման ենթակա չէ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Արցախի հարևանությամբ քաղաքական պատկերը գնալով ավելի ու ավելի է արտահայտվում ավտորիտար, ընտանեկան դինաստիայի բռնապետական կառավարման գործընթացներով»,- նշել է Շմիդթը:
Երկու դիվանագետներն էլ մանրամասն անդրադարձել են այն հանգամանքին, որ հանրաքվեն կազմակերպվել է ժողովրդավարության բարձր մակարդակով, ընտրողների նկատմամբ ճնշումներ կամ ընտրական գործընթացի խախտումներ չեն գրանցվել, և որ երկրի կառավարման ու անվտանգության հարցերում իրենց շփումների ընթացքում հասարակության և իշխանության ներկայացուցիչների կարծիքները շատ նման են եղել: Նրանք անհրաժեշտ են համարել, որ փոխզիջումների հիման վրա պետք է կարգավորվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, ինչը մեծապես կազդի ողջ Հարավային Կովկասի քաղաքացիական հասարակության սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01