Պոլսահայ համայնքը նշել է Ստամբուլի Քալֆայան հայկական վարժարանի հիմնադրման 150-ամյակը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:
Միջոցառման ժամանակ վարժարանի սաները ներկայացել են հայկական ավանդական տարազներով, ի դեպ, տարազները կարվել են աշակերտների և վարժարանի անձնակազմի ջանքերով` հատուկ տոնական երեկոյի համար: Երեկոյի ընթացքում ցուցադրվել է նաև Քալֆայան վարժարանի հիմնադրման ու անցած ուղու մասին պատմող հատուկ տեսահոլովակ:
«Այսօր Քալֆայանը միակ վարժարանն է, որ բացի ստամբուլահայ աշակերտներից՝ ընդունում է Արևմտյան Հայաստանի տարբեր ծայրերից հասած բազմաթիվ հայ երեխաների՝ որպես գիշերօթիկ դպրոց: Քալֆայանը նրանց համար իրենց հայկական ինքնության, մշակույթի և լեզվի բացահայտման բույնն է», - իր խոսքում նշել է Քալֆայան վարժարանի մանկատան հիմնադրամի նախագահ Դիանա Քամփարոսյանը:

Վարժարանը հիմնադրվել է Ներսես վարժապետի և Սրբուհի Քալֆայան մայրապետի ջանքերով, ինչպես Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի արխիվներում է նշվում` հիմնադրվել է «հայ որբերի կրթության և ապահովության համար»:
Քալֆայան վարժարանը Կ. Պոլսի հայ համայնքին պատկանող 4 հաստատություններից մեկն է` Սուրբ Փրկիչ հիվանդանոցի, Կարագյոզյան և Ազգային վարժարանների հետ միասին (Ստամբուլում գործող մյուս 13 հայկական վարժարանները մասնավոր են):
2000-ականների սկզբին, երբ Ուսքյուդար թաղամասում, որտեղ գտնվում է Քալֆայան վարժարանը, հայ համայնքն ավելի նոսրացավ, որոշում կայացվեց, որ թաղամասի չորս հայկական վարժարաններից առավել կարևոր է Քալֆայանի դերը, և Ուսքյուդարի Ներսեսյան, Երմոնյան, Սեմիրջյան վարժարանների փակվելուց հետո բոլոր աշակերտներին տեղափոխեցին Քալֆայան: Սակայն, քանի որ Քալֆայան վարժարանն ուներ ոչ այնքան լավ շենքային պայմաններ, վարժարանի ամբողջ անձնակազմը տեղափոխվեց հայտնի Բալյան ընտանիքի կառուցած Սեմիրջյան վարժարանի շենք` պահպանելով Քալֆայան անունը:

14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55