Այսօր տեղի ունեցավ ԵՄ «Հայաստանում ներդրումների խթանման և ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» Թվինինգ ծրագրի՝ օտարերկրյա ուղղակի ներդրումներին նվիրված համաժողովը և ծրագրի պաշտոնական փակման արարողությունը: Ծրագրի եվրոպական գործընկերն էր օտարերկրյա ներդրումների և արտահանման զարգացման ֆրանսիական պետական գործակալությունը՝ Բիզնես Ֆրանսը: Հայկական կողմից ներգրավված են եղել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ու Հայաստանի զարգացման հիմնադրամը (ՀԶՀ)։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշեց, որ այս ծրագիրը նպատակն է` աջակցության գործիքի իրականացման ճանապարհով որոշակի ընտրված ոլորտում եվրոպական միության գործընկեր անդամ երկրի օրինակով էական բարեփոխումներ իրականացնելը: «Եվրոպական միության կողմից ֆինանսավորվում են մեծ թվով աջակցության գործիքներ, որոնց նպատակը ամենատարբեր մեթոդներով բարեփոխում իրականացնելն է»,-ասաց նա:
Փոխնախարարը նշեց, որ այս ծրագիրը նույնպես պետք է ունենար ԵՄ անդամ որևէ երկրի գործընկեր կառույց կամ կազմակերպություն, որի ներգրավմամբ պետք է աշխատանքներն իրականացվեր և ներկայացված հայտերից լավագույնը ճանաչվեց ֆրանսիական Բիզնես Ֆրանս ընկերության հայտը:
Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը վերահաստատեց եվրոպական միության պատրաստակամությունը` աջակցել Հայաստանին կարևորագույն գործընթացում: Նա նշեց, որ իրականացնում են տարբեր ծրագրեր` ՓՄՁ-ների զարգացում, ֆինանսների հասանելիություն, էլեկտրոնային կառավարման ծրագրեր` ապահովելու բիզնեսներին ավելի բարձր հասանելիություն, ավելի լավ ճանապարհներ: «Կարևոր է խթանել բոլոր այս ծրագրերը և այն ամենը ինչ Հայաստանը ունի: Այս ծրագրի նպատակը հենց դա է, որովհետև ներդրողները պետք է տեղյակ լինեն բոլոր այն հնարավորություններից, որոնք կան Հայաստանում և Հայաստանը օգտագործելով որպես մի հարթակ` Եվրասիական միության, Իրանի, ամերիկյան ընկերությունների համար` ապահովելու մուտք Եվրոպական շուկա: Այսինքն այս ծրագիրը այն բանալին էր, որը կապահովի բոլոր այս հարցերի լուծումը, որպեսզի ներդրողները գան Հայաստան»,- ասաց նա և նշեց, որ օտարերկյա ներդրումները փոխում են նաև բիզնեսների մշակույթը:
Համագործակցության բաժնի ղեկավարը նշեց, որ սա թրեյնինգ ծրագիր է, և այն հրաշալի գործիք է: Նա նշեց, որ այս տարի կարծում է շեշտը կդնեն կրթության, արդարադատության վրա և այս ոլորտներում ուսումնասիրություն են կատարելու:
«Հիմնական գործողություններից բացի բիզնես ֆրանսը նաև իր համար մեծ գերակայություն է համարում միջազգային համագործակցության զարգացումը»,-ասաց Բիզնես Ֆրանսի գործադիր տնօրեն Կարոլին Լեբուշեն։
Նա նշեց, որ բացի ներդրումներից շատ բարձր մակարդակի փորձագետներ են ուղարկել Հայաստան: «Մենք հուսով ենք, որ կարողացել ենք իրականացնել տնտեսական զարգացման նախարարության և զարգացման պետական հիմնադրամի ակնկալիքները և կարողացել ենք դրական ազդեցություն ունենալ տնտեսական զարգացման վրա` խթանելով նոր աշխատատեղերի բացումը, նորարարությունը և տեխնոլոգիայի փոխանցումը օտարերկրյա ներդրողներից Հայաստան, դրանով իսկ նպաստելով տնտեսական զարգացման ավելի բարձր մակարդակին»,-ասաց նա և նշեց, որ անհամբեր սպասում են հաջորդ քայլին:
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն նշեց, որ նորանոր ներդրումներ խրախուսելը Հայաստանի կառավարության որդեգրած գերակայությունից է: Նա ասաց, որ Բիզնես Ֆրանսը իրականացնում է նույն առաքելությունը, ինչն այսօր զարգացման հայկական հիմնադրամը` Հայաստանում:
«Եթե իսկապես նախանշված է թիրախ, նպատակ, ապա եվրոպացի, ֆրանսիացի և կամ հայ կարող են միաբանելով, մեկտեղելով իրենց ջանքերը իրականացնել գերազանց ծրագրեր»,-ասաց նա և համոզմունք հայտնեց, որ զարգացման հայկական հիմնադրամը կարող է շարունակել ապավինել բիզնես ֆրանսի աշխատանքային խմբերի աջակցությունը:
Նշենք, որ Թվինինգ ծրագրի շրջանակում 16 ամսվա ընթացքում հայ մասնագետներին ներկայացվել է եվրոպական լավագույն փորձը. նախարարության և հիմնադրամի մասնագետներին եվրոպական 20 փորձագետներ փոխանցել են ներդրումների ներգրավման՝ Բիզնես Ֆրանսի կողմից ընդունելի արդյունավետ գործիքակազմը։ Շեշտը դրվել է դեպի Հայաստան ներդրումների խթանման, օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղ հիմնելու, նոր աշխատատեղերի ստեղծման ու տնտեսական զարգացման վրա։ Այս մոդելը կիրառում են աշխարհի առաջադեմ երկրների ներդրումների խթանման գործակալությունները: Ծրագրի բյուջեն կազմել է 810 000 եվրո, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է Եվրամիության կողմից։
tert.am
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47