Ապրիլի 27-ին կայացել է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը, ձեռք է բերվել պայմանավորվածություն հունիս ամսին Բրյուսելում բանակցությունների երկրորդ փուլն անցկացնելու մասին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:
Ըստ նրա՝ համաձայնագրի արդյունքում ՀՀ-ում կներդրվեն արդյունավետորեն կիրառվող եվրոպական ստանդարտները:
«ՀՀ-ն կմիանա ԵՄ միասնական ավիացիոն գոտուն, ինչի արդյունքում համաձայնագրի կողմերը փոխադարձ կազատականացնեն շուկան՝ավիաընկերություններին ընձեռելով հնարավորություն առանց սահմանափակումների շահագործել երթուղիները և օգտվել հավասար պայմաններում շուրջ 500 մլն բնակչություն ունեցող շուկայի սպասարկման հնարավորություններից»,- մանրամասնեց նա:
Անդրադառնալով լրագրողների հարցին՝ թուրքական «Պեգասուս» բյուջետային ավիաընկերության Հայաստան շուկա մուտք գործելու վերաբերյալ և դրա հնարավոր ռիսկերին՝ Սերգեյ Ավետիսյանն ասաց, որ թուրքական ավիաընկերության մուտքը մեր շուկա այս պահին անորոշ ժամանակով հետաձգվում է:
«Երեկ նամակ ստացանք ավիաընկերությունից, առաջացել են որոշ տեխնիկական խնդիրներ. ցանկացած ավիաընկերություն իր որոշմամբ մուտք է գործում շուկա։ Կարծում եմ՝ գաղտնիք չէ, որ ՀՀ քաղաքացիներն ուղևորվում են Ստամբուլ. ուսումնասիրելով շուկան՝ ավիաընկերությունը ցանկացել էր մուտք գործել»,-շեշտեց նա:
tert.am
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01