Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը դեռ վերջնական չի համարում իր՝ մարզպետի պաշտոնից ազատվելու որոշումը: NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, թե այդ մասին դեռ վերջնական որոշում չկա՝ ի՞նքն է շարունակելու լինել այդ պաշտոնում, թե Գեղարքունիքի մարզի ընտրական տարածքում ՀՀԿ-ից առաջադրված եւ ստացած քվեներով առաջին տեղում հայտնված նախկին ՕԵԿ-ական Կարեն Բոթոյանը կփոխարինի իրեն:
Մինչդեռ Կարեն Բոթոյանն արդեն ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է գրել, ինչը հաստատում է այն տեղեկությունները, որ վերջինս նշանակվելու է մարզպետի պաշտոնում, իսկ 2-րդ տեղը զբաղեցրած Ռաֆիկ Գրիգորյանը անցնելու է խորհրդարանական աշխատանքի:
Հարցին՝ եթե Կարեն Բոթոյանը նշանակվի այդ պաշտնոում, դա նշանակում է, որ իր աշխատանքից դժգո՞հ է կուսակցության ղեկավարությունը, մարզպետը պատասխանեց. «Կոռեկտ չի, որ ես իմ աշխատանքի գնահատականը տամ, եթե վերլուծեք թեկնածուների առաջադրումներից սկսած մինչեւ ընտրությունների ավարտը, հասկանալի կլինի՝ ես ինչպես եմ աշխատել: Ինչ վերաբերում է իմ աշխատանքից դժգոհ լինելուն, չէի ասի, որ դժգոհ են: Կարծում եմ, դեռ վաղ է խոսել այդ մասին, երբ քննարկում կլինի եւ վերջնական որոշում կլինի, կլինի նաեւ աշխատանքի գնահատականը»,-ասաց Ռաֆիկ Գրիգորյանը՝ հնչեցնելով հռետորական հարցադրում. «Իսկ ո՞վ ասաց, որ որոշումը կայացել է առանց համաձայնության, մի քիչ սպասեք եւ ես մանրակրկիտ կխոսեմ»:
Նա նշեց, որ իր համար հոգեհարազատ է թե գործադիրում աշխատանքը, թե օրենսդիրում:
Հիշեցնենք, որ Գեղարքունիքից պատագամավորի մանդատ են ստանալու Ռաֆիկ Գրիգորյանը եւ Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ):
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
12:35
12:17
12:03
11:46
11:37
11:21
11:05
10:48
10:34
10:16
09:54
09:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18