ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային զարգացման ռազմավարության հեռանկարները, այդ ուղղությամբ նախատեսվող միջոցառումներն ու քայլերը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշվել է, որ ԵԱՏՄ շրջանակում անդամ պետությունների ղեկավարների ընդունած հայտարարության հիման վրա արդեն իսկ ստեղծվել է բարձր մակարդակի աշխատանքային խումբ, որի գործունեության արդյունքները մայիսի 26-ին ներկայացվելու են ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին:
Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում թվայնացման ուղղությամբ առաջնահերթությունների սահմանմանը, թվային զարգացման ռազմավարության իրականացման պատասխանատու կառույցների, ինստիտուտների ձևավորմանը, ԵԱՏՄ թվային օրակարգին, նպատակներին, հիմնական ուղղություններին, մինչև 2025 թվականն ակնկալվող թիրախային ցուցանիշներին և այլն:
Նշվել է, որ համաշխարհային տնտեսությունն այսօր գնում է թվայնացման ճանապարհով և անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը ևս ներկայացնի իր «թվային այցեքարտը»: Վարչապետ Կարապետյանը կարևորել է կառավարման սուբյեկտի թվայնացումը բոլոր ոլորտներում և նշել, որ դա լավ խթան է բարձրացնելու կառավարման արդյունավետությունը: «Սա չափազանց անհրաժեշտ է, անկախ ԵԱՏՄ ծրագրից, մենք այս քայլին գնալու էինք: Օրինակ, Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մենք համայնքի բյուջեն, աղբահանությունը, մյուս ծառայություններÕ ¨ թվայնացնելու դեպքում լուծելու ենք արդյունավետության բարձրացման բազմաթիվ խնդիրներ: Թվայնացումը բերելո՞ւ է լրացուցիչ բիզնեսների, կարողությունների ավելացման, իհարկե՝ այո: Թվայնացմամբ մենք միջոցներ ենք տնտեսելու, հասկանալու ենք, թե որքան համայնքային բյուջեներ են թերհավաքագրվում սխալ պլանավորման պատճառով, որքան դիսբալանս ունենք: Նույնը վերաբերում է մյուս ոլորտներին»,- ասել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր գերատեսչություն պետք է իմանա թվայանացման իր օրակարգը:
Հաշվի առնելով Հայաստանի թվային զարգացման տեսլականը՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծվելու է Թվային զարգացմանն աջակցող ազգային կառավարման խորհուրդ: Կարեն Կարապետյանը պատասխանատուներին հանձնարարել է խորհրդի կազմում ձևավորել աշխատանքային խումբ, որը պետք է ներկայացնի թվայնացման կառուցվածքն ու հետագա քայլերը:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01